Մարտի 16-ի ցերեկը, ինչպես նաև 17-ին և 18-ի գիշերը, եղանակը կլինի առանց տեղումների։ Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-21-ը տեղումներ կգրանցվեն, հատկապես շրջանների մեծ մասում, իսկ լեռնային հատվածներում դրանք կլինեն ձյան տեսքով։

Քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Մարտի 17-ին, ինչպես նաև մարտի 19-20-ին, առանձին վայրերում քամու ուժգնացում կլինի՝ 15-19 մ/վ, իսկ մարտի 18-ին այն կհասնի 18-23 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկից սկսած, ինչպես նաև 17-ին, կբարձրանա 1-3 աստիճանով։ Մարտի 19-21-ը հատկապես ցերեկային ժամերին այն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ը սպասվում է անձրև։