Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որ վերջին շրջանում հեռուստանախագծերում չի հանդես գալիս, ակտիվորեն շփվում է իր հետևորդների հետ սոցիալական հարթակներում։

Այսօր դերասանուհին կիսվել է մի անմոռանալի լուրով՝ հրաշալիորեն հայտնելով, որ ընտանիքում սպասվում է փոքրիկ հրաշք։ Եվան և նրա սիրելին իրենց մեծ երջանկությունը ներկայացրել են նուրբ և ջերմ տեսահոլովակով՝ կրելով «մայրիկ» և «հայրիկ» գրությամբ գլխարկներ։ Եվա Բաղդասարյանը ամիսներ անց կվայելի մայրական բերկրանքը։

Նրանք նաև հպարտորեն ցուցադրել են իրենց փոքրիկի առաջին լուսանկարը՝ ուլտրաձայնային հետազոտությունից։
«1+1=3 ❤️ Մենք անհամբեր սպասում ենք քեզ»,- գրել է Եվան՝ արտահայտելով իրենց սրտանց սպասումը։

Յուրաքանչյուր ընտանիքում մանկան լույս աշխարհ գալը ամենակարևոր իրադարրաձություններից է։ Երեխայի ծնունդով ընտանիքում նոր փուլ է սկսվում, նոր կյանքի սկիզբ է դրվում։ Ընտանիքի կյանքը լիովին փոխվում է, առօրյան դառնում է հոգսաշատ․․․ անքուն գիշերներ․․․ սակայն դա «հաճելի» հոգս է։ Փոքրիկի գալուստը զարթոնքի պես է՝ նա լույս է բերելու նրանց աշխարհը՝ նոր երանգներով, նոր հույզերով ու անսահման սիրով։ Մանկան ծնունդը նոր գույներով է լցնում աշխարհը և հանուն փոքրիկ էակի, որը մի գեղեցիկ օր մանկական թոթովանքով մամա կամ պապա կասի, ցանկացած ծնող պատրաստ է ամեն ինչի։ Նրա հայտնվելը կյանքի նոր էջ է բամցելու, որտեղ յուրաքանչյուր օր կլինի երջանկության, ջերմության և քնքշության խորհրդանիշ։

Այս սերունդը դառնալու է նրանց ամենամեծ նվերը, նրանց սրտերի ձայնը, նրանց աչքերի փայլը։
Եվայի և նրա սիրելիի կյանքում սկսվել է ամենագեղեցիկ ճանապարհորդությունը՝ ծնողի անսահման սիրո ուղին։ Մենք միանում ենք շնորհավորանքներին և մաղթում ենք առողջ բալիկ։