Ուժգին երկրաշարժ Շիրակում, Լոռիում, Վանաձորում, բնակիչներն ահազանգում են

Երևանի ժամանակով 09։27 -ին երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու  մարզում, օջախի 10 կմ խորությամբ, 4,38 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։ Շիրակի, Լոռիի, Վանաձորի բնակիչներն իրենց սոցցանցերի էջերում ահազանգել են այն մասին, որ ուժգին երկրաշարժ են զգացել։ՀԿ նախագահ Վահան Թումանյանի խոսքով․ » Հզոր ցցում Գյումիրում, առնվազն 4-5 բալ․․․»։ Օգտատերերից շատերի մոտ մտավախություն կա, որ 88-ի խարխլված շենքերը կարող են չդիմանալ,»4-6 բալ երկրաշարժը Լոռու և Շիրակի մարզերի համար հեչ խնդալու չի․․․ Հաջորդ անգամ Աստված չանի 6-7 լինի, 88 թվականի խարխլված շենքերում կարողա ոչ մեկս էլ ողջ չմնանք։

Վանաձորից էլ գրել են, որ շատ են վախեցել, սարսափել են։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: