Նովոսիբիրսկում բնակվող հայազգի տղան՝ Հարություն Առաքելյանը, որն ունի հիանալի, սքանչելի պարային տվյալներ, հանդես է եկել դասական հիանալի պարային համարով՝ ռուսական «Dance Революция» կոչվող մրցույթում: Տղան կարողացել է հիասքանչ բեմադրություն ներկայացրել, որով հիացրել է հանդիսատեսին և անգամ ժյուրիի անդամներին:

Հարությունը հաջողությամբ կարողացել է անցնել նախընտրական փուլը: Նախագծի ժյուրիի անդամներ հանդիսանում են 3 վարպետներ, որոնց թվում է նաև բալետի աստղ Սերգեյ Պոլունինը։ Քանզի Հարությունը ներկայացել էր հենց բալետային դասական համարով, Սերգեյը մասնագիտական դիտողություններ է արել ցուցադրված շարժումների վերաբերյալ:

Հիանալի է՝ Հարությունը կարողացավ արժանանալ երեք վարպետների դրական պատասխանին և շարունակել իր պայքարն այդ հեռուստամրցույթում: Մեկ անգամ ևս դիտելով Հարությունի պարային համարը՝ համոզված կարելի է ասել, հայորդին ցուցադրել է բավականին բարդ դետալային շարժումներ, որոնցից ամենատեսանելին նրա այդչափ բարձր թռիչքներն էին:

Հարությունը, իսկական հայ տղամարդուն վայել, հաղորդավարի հետ իր ունեցած զրույցում զուսպ կեցվածք է ընդունել՝ նշելով՝ գոհ չէ իր ելույթից և որ լավ չի պարել։
Դիտել 54-րդ րոպեից՝