Արմուշի հրապարակումը իր կնոջ ծննդյան օրը, որտեղ նա բարձր է գնահատում Լուսինեին և նշում նրա կարևոր դերը իրենց ընտանիքում ու հայ ժողովրդի համար, արտահայտում է ոչ միայն սիրո և հարգանքի, այլ նաև խորաթափանցության և հոգատարության զգացում։ Դերասանի խոսքերն իսկապես անկեղծ են և ցույց են տալիս նրա մեծ սերը ու համբերությունը կնոջ հանդեպ՝ ինչպես նաև նրա ջանքերը հարաբերությունները պահելու մեջ։

«Այսօր, այս Աստվածային Կնոջ տարեդարձն է։ Կին ով կառուցեց ամուր իրական Քրիստոնեա Հայի ընտանիք, Հայ Ազգի համար ծնել և լույս աշխարհ է բերել երեք զավակ։ Կին ով մինչ օրս ինձ հետ միասին կիսում է թե հարթ և թե քարոտ ճանապարհ։
Փառք Տիրոջը, որ Քեզ կյանք տվեց ու Քո միջոցով իմ կյանքը երջանկացրեց, ու շարունակում ես երջանկացնել։ Շնորհավոր Պաշտելիս»․ գրել է դերասանը։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Արմուշն ասել է, որ իրենց ընտանիքի հիմքը այն է, որ իրենք միմյանց համար «գժվում են» և անկախ ամեն ինչից միմյանց աջակցում են։ Նա խոսել է հարաբերությունների բարդության մասին՝ մասնավորապես Լուսինեի նեղացկոտության և Արմուշի մոռացկոտության:

Նա նաև խոսում է, թե ինչպես է նախկինում չհայտարարած իր զգացմունքները սկսել արտահայտել ավելի շատ, ինչը Լուսինեին ուրախացնում է։Իրենց հարաբերությունները, ըստ Արմուշի, չեն կանգնում միայն բառերի վրա, այլ հիմնված են առօրյա արարքներով, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն:

«Մեր ընտանիքի հենքն այն է, որ մենք իրար համար գժվում ենք անկախ ամեն ինչից: Ես իրոք շատ-շատ եմ սիրում իմ կնոջը, պաշտում եմ իրեն, բայց առաջ չէի արտահայտվում, բառեր չէի շռայլում: Հիմա սկսել եմ նաև խոսել այդ մասին, ինչից Լուսինեն ուրախանում է: Ես մտածում էի, որ իմ վարքով եմ ցույց տալիս, որ սիրում եմ իրեն, եթե այդ մասին ասեմ, արհեստական կլինի, իսկ հիմա անկախ ինձնից շատ եմ ասում։

Լուսինեն նեղացկոտ է, զգայուն: Ես միշտ ասում եմ, որ նեղանալն ավելի է խորացնում վեճը: Վեճը տվյալ պահին տվյալ թեմայի շուրջ է, երբ այն վերջանում է, այլ թեմայի վրա չի անդրադառնում: Ես էլ շատ դեպքերում կարող եմ մի բան ասած չլինել, բայց պնդեմ, որ ասել էի, հետո ապացուցվի, որ չէի ասել: Նա համակերպվել է այն մտքի հետ, որ մոռացկոտ եմ, կարող է զանգել, ինչ-որ բան ուզել, օրինակ, հաց, մի վայրկյան հետո մոռանամ գնել ու գամ տուն»։