«2025-1981 = 44 տարի սիրում եմ քեզ իմ գեղեցկուհի…» 44 տարի միասին․ Սիրված դերասաններ Աննա և Արմեն Էլբակյանները նշում են ամուսնության 44-ամյակը

Սիրված դերասաններ Արմեն և Աննա Էլբակյանների ընտանիքում այս օրը յուրահատուկ ու բացառիկ օր է։ Նրանք նշում են իրենց ամուսնության 44-ամյակը։ 44 տարի նրանք միասին են։ Այդ առիթով ճանաչաված ու սիրված դերասան Արմեն Էլբակյանը յուրօրինակ հուզիչ գրառում է արել․ 2025 — 1981 = 44 տարի։ Նրա սիրո խոստովանանքի խոսքերն այնքան անկեղծ են, և դրանք լոկ բառեր չէր։ 44 տարի միասին․․․ լինել ու մնալ սիրված ու սիրելի։ Յուրաքանչյուր զույգ ունի սիրո իր բանաձևը։

Արմեն և Աննա Էլբակյաններն այն դերասաններից են, որոնք առաջին իսկ օրից վայելում են հանդիսատեսի սերն ու հարգանքը և գեթ մեկ անգամ նրանց հասցեին չի հնչել որևէ բացասական մեկնաբանություն։ Նրանց սիրո բանաձևի հիմնական գործակիցը և կյանքի ամենամեծ ձեռքբերումը իրենց իսկ ստեղծած ընտանիքն է։

Աննայի խոսքով նրա ամենամեծ ձեռքբերումը ամուսինն է, ով ամբողջ սրտով սիրում է կնոջն ու գնահատում նրա՝ իր կողքին գտնվելու ամեն մի վայկյանը։

Սա գեղեցիկ սիրո պատմություն է, նաև ամուր ընտանիքի, փոխադարձ հարգանքի և աջակցման խորհրդանիշ։ Արմեն և Աննա Էլբակյանները ոչ միայն օրինակ են հանդիսանում երկարատև ու հաջողակ հարաբերությունների, այլ նաև այն հավատարիմ սիրո կերպարը, որն անկոտրում է ժամանակի ընթացքում։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ իրական սիրո ուժը ոչ միայն պահպանում է այն ողջ կյանքում, այլ նաև ձևավորում է հարաբերություններ, որոնք անցնում են փորձությունների միջով, սակայն մշտապես մնալով ամուր ու ջերմ։ Ստորև ներկայացվող տեսանյութում կարող եք դիտել Արմեն և Աննա Էլբակյաններ զույգի գեղեցիկ պարը։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: