Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը

Խորին ցավով տեղեկացնում ենք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՀ վաստակավոր սիրված դերասան Արա Դեղտրիկյանը։ Լուրը հաստատել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արա Դեղտրիկյան հարազատներին և գործընկերներին։

Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին։ Կրթություն է ստացել Ն․ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Հանդես է եկել հյուրախաղերով մի շարք քաղաքներում՝ Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, մասնակցել է մի շարք փառատոնների։ 1994 — 97 թվականներին աշխատել է Երևանի պետական Համազգային թատրոնում։ Այյնուհետև հրավերք է ստացել Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից, որտեղ էլ աշխատել է շուրջ մեկ տասնամյակ։

Պարգևներ և ճանաչում

2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման (Պինյոն) մեջ ունեցած դերակատարման համար։
2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների գլխավոր դերերի լավագույն կատարման համար։՛

Դերասանական գործունեություն
Մասնակցել է բազմաթիվ բեմադրությունների՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, այդ թվում՝

Պաղդասար՝ «Պաղտասար աղբար»
Մարգար՝ «Ատամնաբույժն արևելյան»
Արշակ՝ «Շողոքորթն»
Ժևակին՝ «Ամուսնություն»
Միշա՝ «Չարենցի ուղղիչ տունը»
Վարդգես՝ «Ինձնից պրծում չկա»
Հայրո՝ «Մեր տան տերերը»
Փեսայի հայրը՝ «Վերջին կանգառ»
Հեռման՝ «4 պատճառ ամուսնության համար»

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: