Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են սիրված դերասանի հարազատները, ընկերները, երկրպագուները, և մարդիկ, ովքեր խորին հարգանք էին տածում սիրված դերասանի նկատմամբ, սիրում էին նրան։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Արա Դեղտրիկյանի մասին նա ասել է․ «Լավ մարդ էր, շատ լավ մարդ էր»։

Արա Դեղտրիկյանն իր մահկանացուն կնքել է սույն թվականի մարտի 18-ին։
Սիրված դերասան Հարություն Մովսիսյանը անասելի ցավ է զգում, Արա Դեղտրիկյանի մահը ծանր կորուստ է նրա համար, դժվարանում է խոսել, որովհետև շատ է սիրել Արային։ Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 2-3 տարի առաջ և այդ օրվանից պարզապես հիացած է նրանով։ Նրա խոսքով Արա Դեղտրիկյանըը հայրենիք, ընտանիք, թատրոն սիրող մարդ է եղել, ով իրեն երջանիկ էր զգում կինոարվեստում։ Հարություն Մովսիսյանը նշել է․ «Իմ սիրելի եղբայրը գնաց կողքիցս առհավետ»։

Արա Դեղտրիկյանը մարմնավորելով տարբեր կերպարներ և մշտապես փայլել է դերասանական մեծ տաղանդով ու վարպետությամբ՝ Պաղդասար՝ «Պաղտասար աղբար», Մարգար՝ «Ատամնաբույժն արևելյան»,

Արշակ՝ «Շողոքորթն», Ժևակին՝ «Ամուսնություն»
Միշա՝ «Չարենցի ուղղիչ տունը», Վարդգես՝ «Ինձնից պրծում չկա», Հայրո՝ «Մեր տան տերերը», Փեսայի հայրը՝ «Վերջին կանգառ», Հեռման՝ «4 պատճառ ամուսնության համար»