Համացանցում վերջին շրջանում սկսեցին լուրեր շրջանառվել հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ, ամենաներդաշնակ զույգի բաժանման մասին։ Ոմանք կարծում էին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոմանք էլ հույս էին տածում, որ զույգը կկարողանա համաձայնության գալ։

Այնուամենայնիվ նրանց բաժանումը շատ ծանր տարան նրանց երկրպագուները։

Աննա անկեղծացել է և ասել, որ երբեք չէր պատկերացնի, որ նման բան տեղի կունենա, նա շատ բաների միջով է անցել, փորձել է շատ բաների վրա աչք փակել։ Բայց արդյունքում եկել է այս որոշման։
Ինչ վերաբերում է երեխային, ապա Աննան, որպես խելացի կին, նշում է, որ երբեք չի արգելի երեխային կապ ունենալ հոր հետ, որովհետև ցանկացած երեխա պետք է մեծանա ստանալով ինչպես մայրիկի, այնպես էլ հայրիկի հոգատարությունն ու ջերմությունը։

Աննայի համար դժվարին շրջան է, բայց նա վստահ է, որ կկարողանա հաղթահարել ամեն ինչ։ Իր կողքին են իր ծնողները, ովքեր սատար են կանգնում նրան։

Աննան նշում է, որ ամեն մարդ ունի իր ձևը դիմակայելու դժվարություններին: Ամեն դեպքում, ընտանիքներում նման որոշումներ միշտ էլ բարդ են, քանի որ մեծ պատասխանատվություն կա ոչ միայն ծնողների, այլև երեխայի առաջ: Եթե նման որոշում կայացվում է, ուրեմն կա լուրջ պատճառ։

Նրաց հետևորդներից շատերը դեռ չեն համակերպվում Աննայի ու Դավիթի բաժանման փաստի հետ։ Ափսոսանք են հայտնում, որ այդքան գեղեցիկ զույգը այլևս միասին չէ։