Համացանցում բավականին ակտիվ կերպով քննարկվում է, թե ինչպես և ում հետ է նել իր ծննդյան տարեդարձը Աննա Դովլաթյանը։ Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից հայտնի դերասանուհի, ով հայտնի է նաև որպես երգչուհի, իր համար հիշարժան օրը նշել է իր մտերիմների հետ միասին։ Տիրել է ջերմ մթնոլորտ։ Բոլոր ներկա գտնվողները կրել են սպիտակ հագուստ, բացի այդ օգտագործվել է սպիտակ սպասք։ Իսկապես շատ գեղեցիկ է նայվում։

Աննա բազմաթիվ շնորհավորական մաղթանքներ է ստացել։ Նա իր երախտիքի խոսքն է ուղղել Տիրոջը և ծնողներին, որ իրեն կյանքը վայելելու հնարավորություն ունի; Նա նշել է, որ սիրում է բոլորին և շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է նա դստեր հետ փչում տորթի մոմերը։




Ինչպես կարելի է ենթադրել լուսանկարներից, Աննան իր հյուրերի հետ միասին ուրախ տրամադրությամբ են անցկացրել միջոցառումը, նրանք միասին պարել են, ու վայելել երեկոն։ Իսկապես հիշարժան երեկո է ստացվել։




Անա Դովլաթյանը մշտապես աչքի է ընկել նրբաճաշակությամբ, էլեգանտությամբ։ Հայկական շոու բբիզնեսում նա ունի իր առանձնահատուկ տեղը և հետևորդների մի ստվար բանակ անհամբերությամբ է սպասում նրա նոր հրապարակումներին։ ինչպես և սպասելի էր, այս անգամ ևս հետևորդներն ու երկրպագուները չէին զլացել իրենց հիացմունքն արտահայտել;

Մենք ևս միանում ենք շնորհավորանքներին և Աննա Դովլաթյանին մաղթում ենք ամենալավն ու բարին։