Քանի ապրում եմ ու դեռ չեմ խամրել… Անի Երանյանը նոր շքեղ լուսանկարները Նյու-Յորքից․ ԻՆչպես միշտ նրբագեղ ու չքնաղ

Անի Երանյանը, ով արդեն բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր ինստագրամյան հրապարակումներով։ Դերասանուհին վերջերս իր միկրոբլոգի էջում նոր լուսանկարներ է տեղադրել՝ կից թողնելով հումորային, բայց և ընդգծված ուղերձ։«Դադարեք ինձ կրկնօրինակել, դուք դա ճիշտ չեք անում», – գրել է Անին՝ ակնարկելով, որ շատերը փորձում են կրկնօրինակել իրեն, սակայն այդպես էլ չեն հասնում իր ինքնատիպությանը։ Այս խոսքերը նրա հետևորդները տարբեր կերպ են մեկնաբանել՝ ենթադրելով, որ նա արձագանքում է իրեն ընդօրինակողներին կամ ուղղակի կիսվում է իր ինքնավստահ տրամադրությամբ։

Սակայն սա միակ խորհրդավոր գրառումը չէ, որ Անին կիսվել է իր էջում։ Նա ավելի վաղ հրապարակել էր զգացմունքներով լի տեքստ, որը կրկին հետաքրքրություն էր առաջացրել։

Գրառման մեջ Անի Երանյանը նկարագրել էր խորը հույզեր ու ներքին պայքար՝ համեմատելով իր զգացմունքները կախվածության հետ։ Նա խոստովանել էր, որ չնայած իր անկախությանը, որոշ զգացողություններ հաղթահարելը հեշտ չէ։ «Խնդիրն այն է, որ ես քեզ եմ ուզում, ինչպես մի վատ սովորություն, որը դժվար է թողնել», – գրել էր նա՝ ընդգծելով, որ այդ զգացմունքներն ուժեղ են և չեն մարում։

Անին նաև ընդունել էր, որ ներկայությունը թմրեցնող ազդեցություն ունի՝ թողնելով ակնարկ, որ հեռավորությունը և բացակայությունը լարվածություն են առաջացնում։

Թե ում էր ուղղված այս ուղերձը, դերասանուհին չի հստակեցրել, սակայն նրա հետևորդները շարունակել են ենթադրություններ անել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է թաքնված նրա խոսքերի հետևում։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: