Հաջորդ օրը արթնացանք` մի նոր «սիրավեպի» պատմությամբ․ Անի Խաչիկյանը իր և Սոս Ջանիբեկյանի սիրավեպի, իր կտրուկ ոճափոխության մասին․ ցնցող տեսանյութ

Դերասանուհի Անի Խաչիկյանը վերջին ժամանակներս հայտնվել է ոչ միայն ուշադրության կենտրոնում իր նոր կերպարով, այլև՝ անկեղծ խոսքերով, որոնք բացահայտում են նրա կյանքի ցավոտ, զգացմունքային ու մասնագիտական կողմերը։

Խոսելով դերասանուհիների հանդեպ հաստատված կարծրատիպերից՝ Անի նշել է, որ հայ իրականությունում արտաքին տեսքը հաճախ սահմանափակում է դերասանուհուն՝ գունային կամ արտաքին հատկանիշներով պայմանավորելով միայն որոշակի դերերի համար հարմար լինելը։ Դա, ըստ նրա, խանգարում է դերասանին փորձարկել և զարգանալ տարբեր կերպարների մեջ։

Խաչիկյանը կիսվել է նաև իր ապրումներով պատերազմի օրերին՝ պատմելով նոյեմբերի 8-ի հոգեբանական կաթվածի մասին, երբ կորուստների վախն ու իրականության դաժան պատկերները նրան հասցրել էին շնչահեղձության սահմանին։ Նա ընդգծել է, որ առավել ցավոտը մարդկային կապերի կորստի վտանգն էր, ոչ թե պարզապես տարածք կամ անձ։

Հանդես գալով նաև ասեկոսեների պարզաբանմամբ՝ Անի անդրադարձել է Սոս Ջանիբեկյանի հետ կապված խոսակցություններին՝ նշելով, որ «Անհայտ բաժանորդը» ֆիլմի ընթացքում իրենց անձնական կյանքի որոշ փուլեր զուգահեռվել են կերպարների պատմությանը։ Սակայն դերասանուհին ընդգծել է, որ ասեկոսեները՝ իբր այդ համագործակցությունից սիրավեպ է ծնվել, իրականության հետ կապ չունեն։

Նազենի Հովհաննիսյանի հարցին՝ ինչպիսին պետք է լինի իր տղամարդը, Անի պատասխանել է, որ ամենակարևոր հատկանիշը սերն է։ Նրա կարծիքով, սիրել կարողանալը բոլորի մոտ չէ, որ ստացվում է, հատկապես՝ տղամարդկանց։

Խաչիկյանի կերպարի փոփոխությունը ևս մեծ ուշադրություն է գրավել․ նա գունափոխել է վարսերը և հոնքի հատվածում փիրսինգ է արել։ Այդ ոճային փոփոխությունը կապված է Գոռ Կիրակոսյանի «MALLորվածը» ֆիլմում ստանձնած դերի հետ։ Անի հաճելիորեն զարմացած է իր շրջապատի դրական արձագանքներից։

Տեսանյութում հայտնվում են նաև նրա որդին՝ Տեսլան, և բազմաթիվ գործընկերներ, ովքեր աջակցել են դերասանուհուն նոր ճանապարհին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: