Երգիչ Անդրեն համարվում է հայկական շոուբիզնեսի ամենակարկառուն դեմքերից մեկը, ում կյանքն ու ստեղծագործական գործունեությունը մշտապես հանրության քննարկումների թեմա է եղել։ Չնայած այն հանգամանքին, որ Անդրեն ամենասիրված երգիչներից մեկն է, այնուամենայնիվ երբեմն հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում։ Երբեմն օգտատերերի կողմից հնչում են խիստ քննադատական արտահայտություններ։ Դա հատկապես ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ երգիչ Անդրեն տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահագներ։ Նրա հետևորդները նկատեցին, որ երգիչն այլևս հարցազրույցների չի մասնակցում։

2022 թվականին Տաթևի վանքում Անդրեն իր սիրտն ու ձեռքն էր առաջարկել և հավանության էր արժանացել։ Այդ հուզիչ առաջարկի մասին հանրությունն իմացել էր սոցիալական ցանցերից։Տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվել էր համացանցում, ինչին հիացմունքով էին արձագանքել երգչի հետևորդներն ու երկրպագուները։ Շնորհավորանքների ու բարեմաղթանքների հոսքը չէր դադարում օրեր շարունակ։ Համացանցը ողողվել էր նրանց լուսանկարներով ու նրանց մասնակցությամբ տեսանյութերով։

Անդրեի անվան շուրջ բուռն քննարկումներ սկսվեցին հատկապես, երբ համացանցում սկսեցին լուրեր շրջանառվել նրա և Անի Օհանյանի ամուսնալուծության վերաբերյալ։ Օգտատերերի մի մասը մեղադրել է երգչին երիտասարդ աղջկա կյանքը փչացնելու համար։ Որոշ օգտատերեր ցանկանում են, որ եիտասարդ զույգը միանա։ Թեև Երգիչն ու կինը չեն մեկնաբանել իրենց բաժանման լուրը, բայց Անին իր կայքից հեռացրել է նրանց համատեղ լուսանկարները։

Անդրեն սիրո տոնին հուզիչ հրապարակում էր արել իր ֆեյբուքյան էջում, որին կցել էր իր հին երգերից մեկը, որում ասվում էր․ «Ով է քեզ գերել, ով է քեզ շեղել, դե ասա, ով է քեզ ինձ պես սիրել»։

Անդրեն կրկին հուզիչ հրապարակում է արել։