«Ծնողներին չեն ընտրում, բայց մենք ընտրեցինք քեզ․․․». Անահիտ Կիրակոսյանի դուստրերի հուզիչ շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ

Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ։ Նա Ինստագրամի իր էջում հրապարակել է իր զավակների շնորհավորանքը մարտի մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։ Նրա դուստրերը՝ Աննան և Լաուրան հուզիչ գրառում են արել, որը կարդալիս անհնար է զսպել արցունքները։

Այնքան սեր ու ջերմություն կա այդ մի քանի բառի մեջ, այնքան հուզիչ են այս տողերը․ «Ծնողներին չեն ընտրում, բայց մենք ընտրեցինք քեզ և դա լավագույն որոշումն էր: Շնորհավոր մարտի 8»։ Իսկապես, ծնողներին չեն ընտրում․․․ Այսօր, երբ համացանցը ողոված է շնորհավորանքներով ու գեղեցիկ խոսքերով՝ ուղղված մայրերին, այս հրապարակումը հուզել է բազմաթիվ օգտատերերին։

Անահիտ Կիրակոսյանը ընդամենը 21 տարեկան էր, երբ ամուսնացավ սիրելի տղամարդու հետ, ով առաջիին ամուսնությունից ուներ երեխա։ Այնքան էլ հեշտ չէր այդքան երիտասարդ տարիքում զբաղվել երկու դուստրերի՝ 8 և 9 տարեկան աղջիկ երեխաների խնամքով և դաստիարակությամբ։

Դերասանուհին հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել էև պատմել է, որ եղել են դժվարին պահեր, երբ աղջիկներն իրեն հիեցրել են, որ նա իրավունք չունի, քանի որ իրենց մայրը չի։ Երբ ծնվել է իր առաջնեկը, Անահիտն ամեն ինչ արել է, որպեսզի աղջիկների մոտ խանդ չառաջանա։ Բայց ժամանակի ընթացքում ճիշտ մոտեցում ցուցաբերելու արդյունքում աղջիկների վերաներմունքը փոխվել է և այսօր նրանք հարազատ մոր ու աղջիկների պես են։ Անահիտ Կիրակոսյանը բազմիցս նշել է, որ ինքը ընտանիք չի քանդել։

Рейтинг
( 4 оценки, среднее 4.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: