Ոլորտում հայտնի Ամարաս պարային ստուդիան բոլորել է իր գործունեության քսանհիգն տարին։ Այս առիթով պարային ստուդիայի ղեկավարը՝ Վիկա Մարտիրոսյանը, նոր պարային ստուդիայի համար նոր, շատ ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք է բացել, որտեղ էլ շարունակվելու են մարզումներն ու պարապմունքները։

Վիկան խոստովանում է, որ նա ավելի վաղ էր պլանավորել բացել այդ տարածքը, սակայն նախ համավարակը, ապա նաև պшտերազմը մեծապես ազդեցին այդ գործընթացի վրա։ Նա խոստովանում է, որ պшտերազմի օրերին իր տեղը չէր կարողանում գտնել։

Պարային ստուդիայի նոր բաժնի պաշտոնական բացմանը հրավիրված են եղել ստուդիայի բոլոր բարեկամները, այն հայտնի դեմքերը, ովքեր համագործակցել են պարային ստուդիայի հետ և լավ արդյունք են ունեցել։ Հյուրերի շարքերում կարելի է ճանաչել շատ շոու-բիզնեսյան ներկայացուցիչների։

Պարային ստուդիայի բացման մասին պատմող համառոտ տեսանյութը, ինչպես նաև հյուրերից մի քանիսի կարծիքն ու ողջույնի խոսքը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։