Հովհաննես Իշխանյանը շաբաթներ շարունակ Արցախում է։ Նա մասնավորապես այն վայրերում է եղել այս ընթացքում, որոնք պետք է դատարկվեն մինչև այս ամսվա ավարտը։ Հ․ Իշխանյանը տարբեր առիթներով ներկայացրել ու ներկայացնում է մասնավորապես Աղավնոյի և Բերձորի կենցաղն ու տրամադրությունները դրամատիկ այս օրերին։

Նա իր անդրադարձներից մեկում ներկայացրել է մանկավարժ Հասմիկ Մուրադյանին։ Պարզվում է՝ տարիներ առաջ՝ 1994 թվականին, երբ Արցախն իր պատմության դժվարին շրջանն էր ապրում, տիկին Հասմիկը մեկ շաբաթով այցելել է տարածաշրջան։

Նվիրյալ մանկավարժի տարիներ առաջ կայացրած որոշման և ներկայի մասին Հովհաննես Իշխանյանն այսպես է պատմում․ «Տիկնայք Հայոց աշխարհի: Տիկին Հասմիկը, որ 94-ին որոշեց մնալ Արցախում՝ թողնելով Երևանի կյանքն ու աշխատանքը, որ լրացնի ուսուցիչների պակասը, նպաստի երկրի զարգացմանը, այսօր դուրս էկավ Աղավնոյից:

Նաև հանուն իրենց կյանքը ներդրած նվիրյալների ձևը կգտնենք Հայաստանը իր բնական վիճակին վերադարձնելու»,- իր գրառումը եզրափակում է Հովհաննես Իշխանյանը։: