731 օր սպասումով, շնորհակալ եմ Տեր․․․ ծառայությունից տուն է վերադարձել Արամ Զաքարյանը

Օրերս իր զինվորական ծառայությունը պատվով կատարել ու տուն է վերադարձել զինծառայող Արամ Զաքարյանը։ Նրան մեծ ուրախությամբ և հուզմունքով ճանապարհել են ծառայակից ընկերները, իսկ տանը դիմավորել են կարոտած ու սրտատրոփ սպասող հարազատները։

Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, Մարգարյանների ընտանիքում ևս Արամի գալուստը իսկական տոնակատարության է վերածվել։ Այս մասին վկայող կադրեր կան ընտանիքի անդամների սոցհարթակներում։

Վերադարձած Արամի քույրը՝ Անին, տեղադրել է մի կարճ հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես են Արամի հարազատները հավաքվել նրա տան մուտքի մոտ՝ սպասելով Արամին։ Արամին բերող մեքենայի գալուստը իսկական տոն է դառնում նրա հարազատների համար։

Ուրախ երգի ու պարի ներքո Արամն իջնում է մեքենայից՝ գեղեցիկ ծաղկեփնջով ողջագուրվելով սիրելի ու կարոտած մայրիկի հետ։ Այս հոլովակի սկզբում երևում է, թե մայրն ինչ հուզմունքով է երկու տարի առաջ ուղեկցում ու համբուորում նոր զինվորագրված որդուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: