Քաղցկեղային հիվանդությունը շատերին է անդառնալի դատավճռի առաջ կանգնեցրել։ Քաղցկեղի պատճառով վերջերս կյանքից հեռացել է հանրահայտ արտիստ և կատակերգու Լուի Անդերսոնը, ով Լաս Վեգասի հիվանդանոցում տևական ժամանակ քաղցկեղի բուժման կուրս էր անցնում։

Անդերսոնը 68 տարեկան էր։ Նա ապրում էր Լաս Վեգասում՝ հանդես գալով տարբեր ֆիլմերում, որոնք միանգամից հաջողություն էին ունենում ու սիրվում շատերի կողմից։

Անդերսոնի մոտ ոչ շատ վաղուց ախտորոշվել է ոչ հոջկինյան լիմֆոմա, որը, ըստ նրա մտերիմ Գլեն Շվարցի, վերջին շրջանում բարդացել է՝ դառնալով արտիստի մահվան պատճառը։ Կոմիկ դերասանը երկարամյա ստենդ-ափ կոմիքսի ամենից հայտնի դեմքերից էր, ինչպես նաև «Զամբյուղներ» հեռուստաշոուի տաղանդավոր ու պահանջված աստղը։

Անդերսոնը լույս աշխարհ է Մինինի Սենթ Փոլ քաղաքում․ նա ընտանիքի տասնմեկ երեխաներից մեկն է եղել։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել 1984 թվականից սկսած։ Բազմաթիվ կատակերգական սերիալներում խաղալու արդյունքում նա ճանաչվել է լավագույն առաջին պլանի դերասան։