«44 օրյայի ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանը լայվի ժամանակ անտրամադիր էր, հանկարծ համացանցի հայկական տիրույթը ողողվեց քննադատություններով, թե բա օրինակ վերցրեք Արայիկ Հարությունյանից։ Ու․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «44 օրյայի ժամանակ էլ, երբ Նիկոլ Փաշինյանը լայվի ժամանակ անտրամադիր էր, հանկարծ համացանցի հայկական տիրույթը ողողվեց քննադատություններով, թե բա օրինակ վերցրեք Արայիկ Հարությունյանից։ Ու որ հանկարծ պարոն Փաշինյանը այդ լայվում ժպտար հաստատ անգամ Արցախից Երևան հասնողներ կլինեին ու այդ ժպիտը անընդհատ կշահարկեին տարբեր նպատակների և տարբեր մարդկանց շահերը սպասարկելու նպատակով։

Դուք խնդրում և համոզում եք, որ ձեզ ստեն, իսկ հետո ճշմարտությունը իմանալուց հետո տխրում, կամ հիասթափվում եք։ Երևի մենթալիտետի հարց է։ Հայ կանայք գիտեն ինչ նկատի ունեմ, որոնց եթե ոչ մեծամասնությունը, ապա կեսը կեղծիքի ու դավաճանված լինելու հետ համակերպված ապրում է ինքնախաբեության շնորհիվ։ Իհարկե ավելի հեշտ է գլուխը ավազի մեջ մտցնելը, քան ուղիղ կանգնել և լուծումներ գտնելը։

Ես ինձ թաքնված հոգեբան եմ համարում։ Զարմանալի զուգադիպությամբ շատ բաների մասին իմանում եմ նախքան դրանց իրականություն դառնալը, իսկ մարդկանց ուշադիր լսելուց միանգամից հասկանում եմ, թե որ խոսքը ինչ նպատակի համար էր ասված, կամ խոսակցության որ մասն էր անկեղծ և որ մասը ոչ այնքան։ Վարչապետի երեկվա ելույթը մինչև վերջ դիտեցի երկու անգամ։ Շատ անկեղծ էր, բայց չգնահատվող անկեղծություն էր։ Մեր ժողովուրդը սիրում է կեղծիք համեմված քաղցր ու ականջը շոյող խոսքերով։ Մի տեսակ անցյալի ընտրարշավներից մնացած վատ սովորություն է,այն որ խաբվում ու չէին խրատվում այ դրա նման։

Հիմա հարգելիներս մեր պետությունը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած մինչ դուք Ուկրաինա ու Ռուսաստան էիք «բալետ անում»։ Իրենցից և ոչ մեկի հաղթանակի դեպքում մենք շահած դուրս չենք գա ու ավելորդ խոսակցություններն էլ անիմաստ եմ համարում այդ թեմայով։ Տեսեք ելույթից հետո պետք է համատարած բոլորս մտածենք, թե ինչ և ինչպես անենք, որ մեր պետության առաջ ծառացած վտանգը ավելի չմոտենա և կամ մոտենալու դեպքում ինչպե՞ս կանգնենք պետության և և երկրի ղեկավարության թիկունքին, որ վնաս չտանք, այլ միայն օգտակար լինենք։

Թերուս դրամաշորթների մի զանգված էլ երեկվանից կոնտեքստից վերցրած առանձին հատվածներ է հրամցնում իրենց մակարդակի մի ստվար զանգվածի ականջներին, որ այս ամիս էլ Փաշինյանին քննադատելով տուն պահեն։ Էն ընդդիմությանն էլ հավանաբար ռուսական դրոշներով փաթաթել տարել են ու ուշացած Հեսա կգան Հայաստանը փրկելու։ Ասածս այն է, որ ազգի դավաճանությանը համահունչ քայլեր կատարողների բերանները փակած պահեք հարգելի ժողովուրդ ու թույլ չտաք, որ իրենց անձնական շահի համար մեր պետությանը ու պետականությունը վտանգի տակ դնեն։

Չնայած թե առաջինը և թե երկրորդը վտանգվեց անհայտ ծագման, ազգության ու կրոնական պաշտամունքի Քոչարյանի օդից ընկնելով։ Այդ ժամանակ հարևան երկրներին խիստ անհրաժեշտ էր Հայաստանի ու Արցախի համար ոչ սրտացավ մեկի ղեկավար դառնալը և ամեն մանրուք հաշվի էր առնվել և ներկա պահի դրությումբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առավել ոչ մեկ ոչ մի ջանք չի գործադրում և չի գործադրի հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի ու ես աղոթում եմ որ Աստված մեզ չլքի»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: