«40 օր է անցել, ինչ մեզ հետ չէ Հայաստանի առաջին տիկինը.» Մհերի հուզիչ գրառումը

Քառասուն օր առաջ համավարակի պատճառով կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, ով առավելաբար հայտնի էր որպես պայծառ ու լուսավոր անձնավորություն:

Նրա մահը շատ անսպասելի և անժամանակ էր: Ռիտա Սարգսյանի ցավալի մահվան քառասուն օրվա կապակցությամբ հուզիչ հրապարակում է արել երգիչ Մհերը, ով անձնապես բավականին մտերիմ է եղել տիկնոջ հետ:

Մհերը գրել է, որ արդեն քառասուն օր է անցել այն օրից, ինչ մեզ հետ չէ Հայաստանի առաջին տիկինը՝ Ռ. Սարգսյանը: Ապա երգիչն ավելացրել է, որ Ռիտա Ալեքսանդրովնա Սարգսյանը համաշխարհային մասշտաբների անհատականություն էր:

Մհերը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել առաջին տիկնոջը անձնապես ճանաչելը և նրա հետ անձնական շփում ունենալը: Երգիչն իր հրապարակումն ավարտել է՝ նշելով, որ շարունակում են սիրով հիշել և գնահատել առաջին տիկնոջը, նրա հիշատակը վառ է ու լուսավոր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: