«40 -րդ օրն է… Իսկ անցյալ տարի այս օրը ծնունդն էինք նշում»․ Ռաֆայել Քոթանջյանին անհնար է չհիշել

Այսօր լրանում է արդեն քառասուն օրը, ինչ Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ չէ ֆիզիկապես, սակայն նրան անհնար է չհիշելը։ Նախորդ տարվա իրենց ուրախ ժամանցից լուսանկար է տեղադրել սցենարիստ Աննա Աղասյանը՝ գրելով․

«40 -րդ օրն է… Իսկ անցյալ տարի այս օրը ծնունդն էինք նշում»։ Մայքլ Քոթանջյանն էլ իր հարթակում տեղադրել է հոր մահից հետո իր տված վեջին հարցազրույցը, որտեղ նա խոսում է հոր մասին։

Մայքլն իր խոսքում նշում է հոր մշտական ներկայության մասին։ Նա կարոտով հիշում է, թե ինչպես էր լեգենդար դերասանն ուրախանում իր թոռնիկների ներկայությամբ, նրանց ամեն կերպ փորձում էր գոհացնել ու երջանկացնել։

Դերասանը չէր մերժում թոռներին, երբ նրանք խնդրում են իրենց հետ Տիկ տոկ նկարվել։ Նա նույնիսկ դրա համար հատուկ պատրաստվում էր։

Մայքլ Քոթանջյանի ուշագրավ մյուս պատմությունները լեգենդար արտիստի մասին կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: