Արմինե Հովհաննիսյանը գրում է․ «Ես uարuափում եմ մեր հասարակությունից։ Ազնիվ խոսք։ 4 տարեկան երեխային բժիշկը հшրվածում ա, քшշքշում։ Հիվանդանոցը ներողություն խնդրելու փոխարեն բժշկի վաստակի մասին ա խոսում ու ծնողի վրա էլ մատ թափ տալիս, թե ՝ ձեր երեխան անկառավարելի էր, մեր բժիշկը «սաստել» ա ձեր երեխուն, ի՞նչ եք պատմություն սարքել։ Ու ստեղ սկսվում ա uարuափելին։

Մարդկանց մի խումբ ուղիղ ու անուղղակի մեղադրում ա ծնողին, որ չի պաշտպանել երեխային։ Մյուս մասը մեղադրում ա ծնողին, որ կամակոր երեխա ա մեծացրել, բժշկի մոտ լավ չի պահել իրեն։ Մնացածն էլ բժշկի բարձր որակավորման մասին են խոսում։ Ես սարսափում եմ մեր հասարակությունից։

Եթե Աստված ոչ արասցե ինձ հետ որևէ բան պատահի, իմ ընտանիքի հետ որևէ բան պատահի, ինձ հասարակական աջակցություն չի սպասվում։ Ինչ լինի ՝ ես եմ մեղավոր լինելու։ Որպես կին։ Որպես մայր։ Որպես պացիենտ։ Միշտ զnհն ա մեղավոր մեզանում։

Նորմալ հասարակության արձագանքը սենց պիտի լիներ. «Այո, շատ լավ բժշկ ա իքսը, գնահատում ենք դա, բայց տվյալ դեպքում դատապարտելի վարք ա ցուցաբերել։ Ոչ վաստակը, ոչ փրկած կյանքները նրան իրավունք չեն տալիս որևէ երեխայի «սաստել»՝ հшրվածելու տեսքով։ Հարգելի բժշկական կենտրոն, դուք էլ ձեր հեգնական տեքստից գետինը մտեք»։

Իսկ մեր հասարակությունը, որից ես իրոք վախենում եմ, հերթական անգամ ծափ ա տալիս, արդարացնում ա բռնությունը։ Հ. Գ. Ի դեպ, մեր ընտանիքում էլ մեկ ուրիշ սրտաբանի՝ Մհեր Սուսանիի աշխատանքի շնորհիվ հիմա առողջ բալիկ կա։ Բժիշկ Սուսանիին մենք հավերժ երախտապարտ ենք, բայց եթե նա ինչ ֊որ երեխայի ծեծեր, ես էլի կդատապարտեի դա»։