Նարին Փայլակյանը գրում է․ «թագուհին ինչու՞ էր մասնակցում հեղափոխությանը, չէ որ հեղափոխության գաղափարը նախկին իշխանություններին մերժելն էր։ Ի՞նչ փոխվեց։ Իշխանությունից հիասթափվեց, թե՞ ի սկզբանե հեղափոխականի դեր էր խաղում։

Ենթադրենք հիասթափվել է Փաշինյանից և իր թիմից, բա՞ սկզբմունքները, գաղափարները։ Եվ որտեղ է Լենա Նազարյանի սխալը, ո՞րն է վիավորանքը։ Այդպիսի մարդուն հիմար անվանելը վիրավորա՞նք է։ Թերևս` այո՛, երկերեսանի, կեղծ մարդուն միայն հիմար անվանելը սխալ է։

Լենան շատ մեղմ է արտահայտվել, եթե հաշվի առնենք, որ թովմասյանը ի սկզբանե ներդրված էր հեղափոխական թիմ։ Որպես լրտե՞ս, թե որպեսզի ինֆորմացիա տաներ իրական տերերի համար։ Կասկածող կա՞, ուրեմն բացատրեք, ինչու՞ էր բոլորիս հետ գոռում` «մերժիր սերժին»։

թագուհին ի սկզբանե սրիկայաբար է վարվել թե Փաշինյանի թիմի, թե հեղափոխության հանդեպ։ թագուհին ինձ, քեզ, բոլորին է խաբել հեղափոխական խաղալով։ Մարդը չի կարող ատել սերժին, գոռալ «մերժիր սերժին», հետո գնալ նրա հետ նույն հարթակում կանգնել։ Ստացվում է, որ նա կեղծել է հեղափոխության գաղափարը, խաղացել է հեղափոխական, բայց հոգով սրտով հակահեղափոխական է եղել։

Այդ կնոջը պաշտպանողներին սրտաց մաղթում եմ այդպիսի ընկեր, ով կեղծ ընկերություն կանի ձեր հետ, կեղծ կժպտա, կձևացնի որ ընկերդ է, բայց իրականում քո թշնամին է, քեզնից ինֆո է քաղում հակառակորդիդ համար։ Սա ամբողջ սրտով եմ մաղթում։

Դե հիմա մտածեք, ինչ անուն դնել մի մարդու ով երեք տարի կեղծել է իր ընկերությունը, ձևացրել է որ գաղափարներդ կիսում է, բայց իրականում շարքային խաբեբա է, ով առաջին իսկ սայթաքումիդ առիթը օգտագործեց քեզ դավաճանելու։ Մի պահ մոռացեք Լենային և Թագուհուն ու վերլուծեք երևույթը։

Հա, մեկ էլ անուն մտածեք մեկի համար, ով իր կայքերում իր ընկերներին վարկաբեկող նյութեր է հրապարակում։ Մտածեք թագուհու և թագուհիանման հայրենակից ունեցողը թշնամու կարիք չունի։ Այսօրվա առակս նորից կարդացեք ։Այստեսակներին անուն մտածելու կարիք չի լինի։ Բարի գիշեր»։