Լուսանկարում 34-ամյա Ֆիլիպ Հերոնն է․ սա նրա վերջին լուսանկարն է։ Նա արտասվում է իր իսկ մեքենայում՝ սեփական ինքնաuպանությունից բառացիորեն վայրկյաններ առաջ։

Նա երեք անչափահաս զավակների հայրիկ էր, երեխաներին միայնակ էր մեծացնում, կուտակել էր ավելի քան 20,000 դոլար պարտք և հուսահատ սպասում էր վարկային վճարմանը՝ դիմելով նախապես: Բայց այն վճարվում էր հինգ շաբաթ ուշացումով:

Այդ սպասումը նրան էլ ավելի էր խորացրել պարտքերի մեջ, և երբ մահացավ, բանկային հաշվին ուներ 4,61 դոլար և ակնհայտորեն այլ ելք չէր տեսնում: Ինչպես շատ մարդիկ, հատկապես տղամարդիկ, նա այս ամենը թաքցնում էր իր ներսում, ուրիշ ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչ է իր ներսուն տեղի ունենում։

Հիմա այս հայրն այլևս չկա: Տղամարդու ողբերգական վախճանը ևս մեկ անգամ ազդանշան է տալիս, որ ավելի շատ խոսենք մտերիմների հետ, լինեն ուշադիր և բարի հասարակություն, նկատենք մարդկանց կարիքները։