Կիրակոսյան Անահիտը վերջերս լուրջ դերակատարմամբ է հանդես եկել մի Բրոդվեյան համաշխարհային մյուզիքլում, որտեղ անցել է մեծ փորձառություն։ Նա շատ կարևոր է համարում իր վերջին ներկայացումը, քանի որ այն նոր խոսք ու նոր հմտություն է իրենից ներկայացրել։

Անահիտի համար ավելի կարևոր է լինել գերազանցիկների մեջ միջակ ու ձգտել գերազանցիկության, քան թե ծույլիկների միջավայրում լինել գերազանցիկ։ Անահիտը պարզապես հիացած է մյուզիքլի ռեժիսորի պրոֆեսիոնալ աշխատանքով։

Անահիտն իրեն համարում է մի քիչ անհարմար դերասանուհի գլխավոր դերակատարման համար, իսկ թե ինչու, մեկնաբանում է գլխավոր հերոսուհու համար նախատեսված որոշակի դրվագներում նկարահանվելու իր անպատրաստ լինելու հանգամանքով։

Նա դեռ «Բանակումից» հրաժարվել է համբույրի տեսարաններից, բայց միևնույն ժամանակ չի քննադատում այդ տեսարաններում նկարահանվող արտիստներին։ Այդ առումով իրեն կիսապրոֆեսիոնալ է համարում։ Անահիտի զրույցի ամբողջական տարբերակը՝ կցված նյութում։