Գուրգեն Ջանիբեկյանը հանրաճանաչ ու տաղանդավոր ընտանեկան ճյուղի շառավիղներից է, որը շարունակում է ընտանեկան ավանդույթները։ Գուրգենը մասնագիտությամբ նկարիչ է, սովորել է Մանկավարժական համալսարանում։

Ուղիղ երեք տարի առաջ Գուրգենը Անուշ Բադալյանի հետ ընտանիք կազմելու որոշում է կայացրել։ Անուշն Արարատից է, մարքեթոլոգ է։ Նա աշխատում է Շենգավիթ բժշկական կենտրոնում։ Շաբաթներ առաջ այս գեղեցիկ ընտանիքում լույս աշխարհ եկավ չքնաղ դստրիկ՝ Էվան։

Դստեր ծննդյան կապակցությամբ երջանիկ գրառում էր ժամանակին արել հայրը՝ Գուրգենը, իսկ մայրը՝ Անուշը, տեղադրելով Էվայի նորածին լուսանկարներից մեկը, շնորհակալություն էր հայտնել Շենգավիթ բժշկական կենտրոնի հարազատ անձնակազմին՝ ի դեմս իր ծննդաբերությանը մասնակցած մասնագետների։

Այսօր ընտանիքն արդեն երեք անդամով նշում է իր կազմավորման երեք տարին։ Ի մի բերելով երեք տարվա ընտանեկան կյանքը՝ Անուշ Բադալյանն իր հարթակում գրել է․ «3 տարեկան ընտանիք։ Ու այս երեք տարում մենք հասցրեցինք տուն, ծառ ու երեխա»։