Անդրանիկը միայն բանակից հետո սկսեց իր դերասանական կարիերան իրական քայլերով։ Չնայած նրան, որ ուներ մեծ ցանկություն և փորձեր՝ մասնագիտական կրթություն ստանալ չհաջողվեց։ Այնուամենայնիվ, դա նրան չխանգարեց իր ճանապարհը անցնել դեպի թատրոն և հեռուստատեսություն։

«Երկու քննություն էլ 19 բալով անցա։ Հնարավոր է, այս պատմությունը նորություն լինի: Երրորդ քննությանը Սոս Սարգսյանն էր նստած քննության դահլիճում։ Այդ ժամանակ մի քանի խնդիր էր եղել թատերական ինստիտուտում՝ մեկին վնասել էի, մի փոքր գողական պահեր։ Վարպետը նկատեց ինձ, ասաց՝«Անդրանիկ ջան, դու հանցագործ ես, քեզ դերասան չեմ ընդունի»։ Դրա պատճառով դուրս մնացի ինստիտուտից։

Տարիներ անց Կամերային թատրոնում՝ որպես դերասան, Սոս Սարգսյանը ինձ տեսավ, մոտեցավ, ծափահարեց և խոստովանեց. «Ինչքան ցավում եմ, որ քեզ չընդունեցի՝ դու շատ տաղանդավոր երիտասարդ ես»։

Ավելի ուշ՝ Ռաֆայել Երանոսյանի հետ նա սկսեց ստեղծել հումորային դուետ, քանի որ այդ ձևաչափը շատ տարածված էր։ Դասական համագործակցություն իրականացրին ավելի քան տասը տարի, սակայն որոշեցին առանձնանալ ու իրենց անհատական ճանապարհներով գնալ։

«Վերջին հինգ տարիներին քիչ էին մեր հանդիպումները, և այսպես, գործնականորեն շփումներ չկան։ Երբ հանդիպում ենք, հարաբերությունները ջերմ են, սակայն այն ընկերությունը, որ նախկինում ունեինք, այլևս չկա»,-նշեց Անդրանիկը։