Հայկ Թորոյանը գրում է․ «Հիմա էլ ասում են, թե ի՞նչ 29.800 քառակուսի կմ. բա Արևմտյան Հայաստանը, բա Իգդիրն ու Անին։ Չէ, իրոք գժվել կարելիա։ Վերջ, եթե իշխանությունը չի պահանջում և չի հայտարարում, որ ծովից ծով Հայաստանը մերն է, որ թուրքիան ու ադրբեջանը ևս Հայաստան է, ուրեմն դավաճան է։ Արա սաղ խփնվել են, կարողա ջոգել եք միջnւկային ձերժավա ենք, 50-միլիոնանոց էլ բանակ ունենք, աշխարհի բոլոր լավագույն զինատեսակներն էլ մերն է, մի 10-հազար հոգանոց էլ անտեսանելի զինվորականներով բանակ ունենք և չենք ուզում հայտարարել, որ Ադամն ու Եվան էլ են հայ եղել ու երկիր մոլորակն էլ Հայաստան է։

Քանի կար` Փաշինյանը ասում էր Արցախը Հայաստան է, ասում էին, ինչա ասում, ոնց թե Արցախը Հայաստան է, Փաշինյանը ասեց Արցախը Հայաստան է թշնամին կատաղեց, հիմա ասում ենք, որ աշխարհը Հայաստանի սուվերեն մաս է ճանաչում 29.800 քառակուսի կմ-ը և այն պետք է կյանքի գնով պահպանենք ու հասնենք խաղաղության, ասում են բա Արցախը, ու ասողների պարագլուխները 25-տարի ա Արցախը թողած Հայաստան եկած ու Հայաստանը ներսից քանդած ու ավերած ոչնչություններն են, որոնք 25-տարվա մեջ Արցախում մի ժառանգ չեն ունեցել, Երևանի էլիտար հիվանդանոցներում կամ Ամերիկաներում ծննդաբերելով Արցախասեր են դարձել։

Հելեք աշոԾյան եղեք Արցախ, թույլ մի տվեք Արցախը ենթարկվի էթնիկ զտման և պահպանեք Արցախը, հետո Հայաստանից բան պահանջեք, Հայաստանը այսօր խնդիր ունի իր 29.800 քառակուսի կմ. տարածքը պահպանելու, որը ի տարբերություն Արցախի, միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք է։

25-տարի իշխանության էիք, ռուսն էլ ձեր ախպերն էր, ադրբեջանն էլ այսքան հզոր չէր, բա ճանաչեիք Արցախը որպես անկախ հանրապետություն կամ մի օր համարձակորեն ասեիք, որ Արցախը Հայաստան է և վերջ, ոչ թե պուտլեռի և ալկաշենկոների հետ միասին կուլիսներում Արցախը աճուրդի դնեիք։ Հիմա էլ վայնասունները կապում են, որ ինչիա 29.800, այլ ոչ թե ծովից ծով Հայաստան։ Ասել եմ ու էլի կասեմ, Նիոլ Փաշինյանը մի օր, որ Սևանի վրայով քայլի, ռոբի զոմբիները տեսնեն, կնկարեն ու կգցեն համացանց և կգրեն, հլը սրան նայեք, լողանալ չգիտի, ջրի վրով քայլումա»։