Արտյոմ Հակոբյանը չորս զավակների հայրիկ է։ Նա իր կյանքի ընթացքում զավակներ ունեցել է տարբեր կանանցից։ Երեխաները, ինչպես հասկանալի է դառնում Արտյոմի հրապարակումներից, բավականին առողջ միջավայրում են մեծանում։

Զավակները միմյանց հետ շատ լավր հարաբերությունների մեջ են։ Արտյոմի ավագ զավակը տղան է՝ Էրիկը, որն այսօր դառնում է քսաներկու տարեկան։ Արտյոմը տեղադրել է մի շարք ընտանեկան լուսանկարներ։

Իր ավագ որդու տարեդարձի առիթով Արտյոմը գրել է․ «22 տարին լրացավ ինձ առաջին անգամ հայր դարձրած էս տղու ծնվելու օրվանից։ Էսօր 100 տոկոսով վստահ ասում եմ, որ կյանքս իզուր չեմ ապրել։ Կատարված երազանք ա էսպիսի տղա ունենալը։

Շնորհավոր ծնունդդ Էր։ Շատ բան ունենք միասին անելու։ Ամեն ինչ դեռ առջևում ա։ Պաչ։ Հ. Գ. Էդվին, քեզ էլ եմ սիրում բալես։ Ուղղակի Էրիկի ծնունդն ա էսօր։ Հ. Գ. չէ, մնացածին էլ եմ իհարկե սիրում, ուղղակի իրանք ֆեյսբուքում չկան», այսպիսի կատակային բնույթով է եզրափակել իր շնորհավորական գրառումը Արտյոմը։