Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Անի Պետրոսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված ու ճանաչված դերասանուհիներից Անի Պետրոսյանի ծննդյան օրն է։ Արտիստուհին մեր այն տաղանդավոր հանրային դեմքերից է, ով ծնունդով Գյումրիից է։ Անին դպրոցական սկզբնական կրթությունը Գյումրիում է ստացել։

Երկրաշարժից հետո Անին Մոսկվա է տեղափոխվել։ Այստեղ նա շարունակել է կիսատ թողած ուսումնառությունը։

Երբ տասներերոդ դասարան է եղել, Անին դարձյալ փոխադրվել է ծննդավայր։ Հենց ծննդավայրում էլ նա ավարտել է միջնակարգ դպրոցում իր ուսումնառությունը։

Դպրոցական կրթություն ստանալուց հետո Անին դարձյալ տեղափոխվում է, սակայն այս անգամ՝ Երևան, որտեղ էլ սովորում է լրագրություն, սակայն շուտով կիսատ է թողնում այդ գծով ուսումնառությունը և ընդունվում Հ․ Բեկնազարյանի անունը կրող թատերական ստուդիա։

Դրանից հետո Անին դերասանական կրթությունը շարունակում է Փատերական ինստիտուտում, որից հետո էլ սկսվում է նրա արտիստական կարիերան։

Այն մինչ օրս հաջողությամբ շարունակվում է՝ դերասանուհուն մեծ սեր, հեղինակություն և ճանաչողություն բերելով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: