Անի Քոչարյանը կյանքի 11-րդ տարում ստացավ ճակատագրի հարվածը՝ կյանքից հեռացավ նրա հայրը։ Դա խորը ցավ պատճառեց փոքրիկ Անիին։ Այդ ժամանկվանից նա կապվեց հոգատար տատիկի հետ, քանի որ նրան շրջապատեց տատիկի մշտական սերն ու պաշտպանությունը։ Առ այսօր նա ծանր է տանում նաև տատիկի մահը։ Տատիկը եղավ նրա կյանքում ամենագլխավոր մարդը։ Նա միշտ հիշում է այդ բարի ու իմաստուն կնոջ ինքնատիպ և տպավորիչ բնավորությունը, թե՛ խստությամբ, թե՛ անսահման հոգատարությամբ։
Այս հիշողությունների մասին Անի Քոչարյանը կիսվում էր նաև մոր հետ։ Անիի խոսքով, Նա հաճախ է շեշտում, որ իրեն առավել պաշտպանված էր զգում տատիկի կողքին։ Մայրը զբաղված էր աշխատանքով, և ընտանիքի խնամքի հիմնական պատասխանատվությունը կրել է տատիկը, որը դստեր՝ Անի Քոչարյանի մոր, միակ ծնողն էր։
Արվեստի մեջ Անի Քոչարյանի ոգեշնչման աղբյուրը եղել է Գալյա Նովենցը։ Նա ոչ մի դեպպքում չի ցանկացել մրցել նրա հետ, բայց մշտապես սովորել է նրանից։ Անի Քոչարյանը վստահ է՝ եթե սիրում ես քո գործը, հնարավոր չէ հոգնել դրանից։
Թեև թատրոնը նրան ավելի հոգեհարազատ է, ավելի մոտ է սրտին, նկարահանումները նույնպես հետաքրքիր են, բնականաբար, ավելին վաստակելու հնարավորությամբ։
Անդրադառնալով խնդիրներին, նշել է, որ ներդրումների կարիք կա հեռուստատեսային ոլորտն էլ ավելի զարգացնելու համար, ինչը կնպաստի ոլորտում որակի բարձրացմանը։ Անի Քոչարյանը մշտապես հիացնում է դերասանական մեծ տաղանդով և հմտությամբ։