«Քրոջս համար տաք դուբլյոնկա էի երազում առնել։ Ախր շատ փոքր էր։ Իր թեթև վերարկուի տակից լիքը շորեր էինք հագցնում, որ չմրսի։ Ինքս մի երկու ձմեռ վերարկու չեմ ունեցել․․․»

Ռուզաննա Խաչատրյանը մեջբերել է Գ․ Փայտյանի հետևյալ խոսքերը, որոնք վերցված են TVալիք թերթի 2009թ. հարցազրույցից: «Երբ պապաս մահացավ, ես 17 տարեկան էի, քույրս՝ 4։ Մամայիս ու քրոջս հետ մնացինք լրիվ մենակ։ Բայց կարողացա այդ տարիքում հավաքել ինձ ու ընտանիք պահել։

Քրոջս համար տաք դուբլյոնկա էի երազում առնել։ Ախր շատ փոքր էր։ Իր թեթև վերարկուի տակից լիքը շորեր էինք հագցնում, որ չմրսի։ Ինքս մի երկու ձմեռ վերարկու չեմ ունեցել, շատ թեթև պիջակ էի հագնում։ 92 թիվն էր, այդ օրը հերթապահ էի «Լրաբերում»։ Ավելի տարեց հաղորդավարը վատ էր զգում, ինձ գցեցին եթեր, ու որևէ մեկը չասաց, թե ոնց պիտի պահեմ ինձ, ինչ պիտի անեմ։ Որևէ մեկին 18 տարեկանում «Լրաբեր» չեն թողել։

Դեռ առաջին կուրսից եմ աշխատել։ Մի քանի կուրսեցիներով սցենար գրեցինք, տարանք պետական հեռուստատեսության երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր Ղուկաս Սիրունյանին, հավանեց, նկարեցինք, եթեր տվեցինք։ Այդպես 1991-ից մտա հեռուստատեսություն։

Մի անգամ ամուսնուս պատմեցի, որ երազել եմ դպրոց ունենալ։ Մեկ էլ իմանում եմ, որ ամուսինս ու իր հայրը սկսել են գործը։ Ես հինգ տարի երազել էի, իրենք ամիսուկեսում ստեղծեցին, բացեցին այս դպրոցը։ Չմտածեցի՝ Էդոն ինձ ինչ կտա, ինչով կապահովի։ Ինձ համար կարևորն իր ինտելեկտն է, հրաշալի ընտանիքը, սիրելու և նվիրվելու ունակությունը։

Այնքան հետաքրքիր ենք ծանոթացել. «Տրիումֆ» սրճարանում հաղորդմանս հյուրին էի մի կես ժամ սպասում, չեկավ։ Վեր կացա, կողքի սեղանից մի տղա մոտեցավ, թե կարելի՞ է երկու րոպե խոսել (շատ ավելի հետո էր հեռուստացույցից ճանաչել)։ Շուկայում գտա պապայիս ճիշտ նույն 06-ից, նույն գույնի։ Ինձ նույնիսկ թվում էր, թե հենց պապայիս մեքենան էր։

Մամաս երկու օր հետս չխոսեց, երրորդ օրն ասաց՝ ինձ խանութ կտանե՞ս գործի գնալուց։ Երբ երկու մարդ ժամադրվում, հանդիպում են փողոցում, իրար կողքի քայլում են, չէ՞։ Մենք Էդոյի հետ մեքենաներով իրար հետևից գնալով էինք զբոսնում»։

Рейтинг
( 13 оценок, среднее 3.46 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: