Ինչու Ավետն ու Թամարան լաց եղան եթերում․․․ բացառիկ հոլովակ

Պետրոսյան Թամարան, ինչպես հայտնի է, արցախցի է։ Նա իր մանության քաղցր հուշերը հենց Արցախում է թողել։ Թամարայի մայրիկը հիմա էլ Արցախում է, իսկ արտիստուհին մայրիկին չի կարողանում այցելել, քանի որ ճանապարհները փակված են։

Թամարան այս փուլում նաև հաղորդավարական գործունեություն է ծավալում։ Նա վարում է «Ազգային երգիչ» նախագիծը, որի շրջանակում շատ հուզիչ դրվագ է գրանցվել։

Թամարան չի կարողացել զսպել իր արցունքները և լաց է եղել՝ զարմացնելով բոլորին։

Ավետը, որ նույնպես չի կարողացել զսպել իր արցունքները, նկատել է, որ երբևէ չէր տեսել Թամարային նախկինում այդպես հուզված։ Իսկ Թամարայի ու ներկաների հուզմունքի պատճառը «Պատրանքի թևով» հայտնի ու գեղեցիկ ստեղծագործությունն է եղել։

Նախագծի կատարողներից մեկը այնքան գեղեցիկ է կատարել երգը, որ Թամարան, ինչպես հետո է խոստովանում, երգի միջոցով մտովի ճամփորդեց հայրական տուն։ Թամարան խոստացավ եթերում, որ շուտով կայցելի մայրիկին։

Рейтинг
( 19 оценок, среднее 4.32 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: