Լյուսիի և Սոսի հարաբերությունները ժամանակին բավական մեծ իրարանցում էին առաջացրել և դարձել լայն քննարկումների թեմա։ Նրանց սիրավեպը ոչ միայն լրատվամիջոցների, այլև հասարակության ուշադրության կենտրոնում էր, իսկ Լյուսու համար դա կյանքի ամենածանր ու հուզիչ էջերից մեկն էր։
Լյուսին խոստովանել է՝ ինքը դեռ սիրում էր Սոսին, երբ որոշեց բաժանվել, սակայն այդ որոշումը կայացրել է ինքնուրույն։ Թեև Սոսը բազմիցս նշել է, որ Լյուսին իրեն լքել է և իրեն ցավ պատճառել, Լյուսին, իր հերթին, ընդգծել է, որ իրենց միջև մինչ այսօր պահպանվել է ջերմ ու բարեկամական կապ։ Նա պատմել է, որ այն ժամանակ իր կյանքում լուրջ խնդիր կար, որի լուծման ուղին Սոսի պատկերացումների մեջ չէր տեղավորվում։ Չնայած մտածել է Սոսի վերադարձի մասին, նա այդ քայլին չի գնացել՝ վստահ լինելով, որ եթե փորձեր վերադառնալ, Սոսը նրան կընդուներ։ Սակայն հետո ինքն իր մեջ համոզվել է՝ երբ ինչ-որ բան կոտրվում է, արդեն հնարավոր չէ շարունակել նույն կերպ։ Այնուամենայնիվ, Լյուսին երբեք չի զղջացել, որ Սոսը եղել է իր կյանքի մի մասը։
Նախքան Սոսի հետ հարաբերությունները սկսելը, Լյուսին շուրջ վեց տարի կապված էր մեկ այլ մարդու հետ։ Այդ կապը խորն ու անկեղծ էր, բայց Լյուսին այն ավարտեց՝ ընտրելով Սոսին։ Հետագայում նա ընդունել է, որ այդ մարդու հանդեպ արդար չի եղել և իր ներսում երկար ժամանակ կրել է խղճի ծանրություն։ Նա պատմել է, թե բաժանումից հետո այդ մարդը խորը ցնցում է ապրել, նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է մոտ 20 կգ։ Չնայած հետո փորձել են նորից վերամիավորվել, Լյուսին հասկացավ՝ երկրորդ հնարավորությունները միշտ չէ, որ արդյունք են տալիս։
Սոսի հետ բաժանումը, Լյուսու խոսքով, եղել է հանկարծակի և անսպասելի։ Նրանց պատմությունն իր ներսում մինչև վերջ ավարտված չի համարում։ Լյուսին հիշում է, թե որքան խորությամբ էին իրար ճանաչել իրենց ընկերության տարիներին և չի կարող անտարբեր մնալ Սոսի գրառումների կամ կյանքում կատարվող իրադարձությունների հանդեպ։
Ինչ վերաբերում է բաժանման բուն պատճառին՝ Լյուսին նշել է, որ իրենց ապագայի հանդեպ ունեցած տարբեր պատկերացումներն էին հիմնական խոչընդոտը։ Ինքը ցանկանում էր ամուր ընտանիք ու երեխա, մինչդեռ Սոսը նախընտրում էր կենտրոնանալ իր կարիերայի վրա ու հետաձգել ծնողական պատասխանատվությունը։ Իսկ Լյուսին այլևս չէր ուզում սպասել։