Նատալին օրհնություն է ստացել․ Սիրուն Մինասի դուստրը 40 օրական է. Բացառիկ ֆոտոշարք

Սիրուն Մինասը՝ պլաստիկ վիրաբույժ և հաղորդավար, վերջերս կրկին մայր է դարձել։

Նրա և ամուսնու՝ ֆինանսիստ Ռաֆայել Վարդանյանի ընտանիքում մարտի 22-ին լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Զույգը պահպանել է հայկական ավանդույթները՝ մասնավորապես երեխայի քառասունքի եկեղեցական արարողակարգը, որն անցկացվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Սիրունը նաև կիսվել է փոքրիկի առաջին ֆոտոշարքով։

Զույգի ընտանիքում արդեն իսկ կա երկու զավակ՝ Վարդանն ու Էսթերը։

Նրանց խոսքով՝ երեխաների ծնունդից հետո կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես քունն է պակասել, իսկ պատասխանատվությունը՝ ավելացել։

Երեխաները դարձել են մեծագույն մոտիվացիա՝ ստիպելով ծնողներին լինել ավելի լավը։

Սիրուն Մինասը իր մասնագիտությանը մոտենում է առանձնահատուկ սիրով ու պատասխանատվությամբ։ Նա ոչ միայն ուշադիր է ամեն մանրուքի նկատմամբ, այլև կարողանում է ստեղծել հոգատար մթնոլորտ յուրաքանչյուր հաճախորդի համար։

Նրա մոտ ծառայություն ստանալը վերածվում է ջերմության և նրբության լի մի գործընթացի՝ ժպիտով, ուշադրությամբ ու հոգատարությամբ։

Իրական կյանքում Սիրունը զուսպ է, բայց խարիզմատիկ, համատեղում է կանացի նրբությունը և ուժեղ կամքը։ Նրա բնական գեղեցկությունը, ներքին հավասարակշռությունը և համեստ վարքը ներշնչում են վստահություն և հիացում։

Նա մի կին է, ով խնամում է ոչ միայն մարդկանց արտաքինն, այլև հոգին։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: