Ռոզա Դավթյանն ակտիվ է սոցիալական կայքերում, նա հաճախ է հրապարակումներով հանդես գալիս։ Անցած տարվա հոկտեմբերի 11 -ին նշանադրվել էր։ Նա այդ առիթով հետաքրքիր ու հուզիչ գրառում էր արել, որում նա կիսվել էր կյանքի մասին իր մտորումներով, իրեն բաժին հասած ոչ այնքան հեշտ կյանքի մասին։
Նրա այս գրառումը հնարավորություն տվեց մեկ այլ կողմից ճանաչել սիրված դերասանուհուն։ Մեկ այլ բան է տեսնել դերասանուհուն իր կերպարների մարմնավորմամբ, մեկ այլ բան է, երբ նա անկեղծանում է ու խոսում է իր կորուստների, ձախողումների մասին։ Նա գրել է, որ իր ժպիտներով քողարկում է իր հեկեկոցները։
Ռոզա Դավթյանը շատ ծանր է տանում հոր կորուստը և այդ ցավը երբեք չի բթանում նրա հոգում։ Նրա խոսքով․ կորուստներ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ փոխարինել, և ոչ մի բանով հնարավոր չէ լցնել այդ բացը։ Նա գրել է․ Գուցե և ուժեղ եմ ես , բայց դու ինձ դարձնում ես անպարտելի …
Հիմա ես իմ հետևում ունեմ անթիվ -անահամար կորցրած և գտած ճանապարհներ և վերստին, անդառնալի, հավերժ փակված, կողպեկված դռներ.
Ու ունեմ ՔԵԶ»։
Ռոզա Դավթյանը հայտնել է, որ շքեղ հարսանիք է սպասվում, այն լինելու է հիշարժան ու իսկական հեքիաթային տոն։
Օրեր առաջ համացանցում հայտնվեցին Ռոզա Դավթյանի ու նրա սիրելիի մասնակցությամբ նախաամուսնական լուսանկարներ։
Նախահարսանեկան խնջույքին հրավիրված են եղել հայտնի դեմքեր։
Ռոզա Դավթյանը չի կարողացել զսպել իր հուզմունքը։ Ամեն ինչ եղել է գեղեցիկ ու նրբաճաշակ՝ սպիտակ ու վարդագույն գույների մեջ։ Մեզ մնում է երջանկություն մաղթել սիրված դերասանուհուն։