Վարդան Ղուկասյանը լույս աշխարհ է եկել 1977 թվականին Երևան քաղաքում, սովորել է Հեկտեմբերյանի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի № 2 պետական բժշկական ուսումնարանի բուժական գործ ֆակուլտետում, որն ավարտել է կարմիր դիպլոմով, Ծառայել է ՀՀ բանակում, բարձրագույն կրթությունը ստացել է հայ-ռուսական միջազգային հաալսարանում,ստացել է իրավագետի մասնագիտություն։
Այնուհետև ծառայել է որպես բուժակ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության համակարգում, նախ՝ որպես բուժակ, ապա՝ որպես օպերատիվ բլոկի աշխատակից նույն վարչության տարբեր ստորաբաժանումներում եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի սպա Գործունեություն է ծավալել ՀՀ ոստիկանությունում։
Նա հայտնի է իր սկալդալային եթերներով, հրապարակել է տեսանյութեր, որտեղ հանդսե է եկել քննադատությամբ, ուղիղ հեռարձակումները շատ արագ կայծակնային արագությամբ տարածվել են համացանցում։
Իր եթերների ընթացքում Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում համացանցի քննարկման համար 1 թեմաներից է։ Համացանցը բաժանվել է երկու մասին, ոմանք կողմ են, որ Վարդան Ղուկասյանը պատժի ենթարկվի, իսկ ոմանք կարծում են, որ նա պետք է գտնվի ազատության մեջ և շարունակի իր գործունեությունը։
Վարդան Ղուկասյանն ունի հետևորդների ու համախոհների մեծ բանակ, ովքեր ներկայումս իրենց աջակցությունն են հայտնում գործչին, քանի որ վերջինս գտնվում է անազատության մեջ։ Նրանք պնդում են, որ Վարդան Ղուկասյանը անարդար կերպով է
զրկվել ազատությունից, հայտնում են, որ շարունակել են իրենց պայքարը, մինչև , որ Վարդան Ղուկասյանն ազատ արձակվի։Վարդան Ղուկասյանին ազատությունից զրկելը նրանք որակում են որպես քաղաքական հետապնդում։