Խոստումս կատարեցի․ Աննա Մաքսիմի հուզիչ հրապարակումը

Սիրված դերասանուհի Աննա Մաքսիմը, նույն ինքը Աննա Հարությունյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել, որը մեծ խանդավառությամբ է ընդունվել նրա հետևորդների կողմից։ Նա իր հրապարակմանը կից գրառում է արել, որտեղ նա նշել է, որ կատարել է իր խոստումը՝ տրված լիոնահայերին։

Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ լիոնահայերի կողմից և գրել․ Հիշում ենք ու Պահանջում ենք։ Նա իր խոսքում նշել  է, որ անցյալն ուրանալը, ներկան  կասկածի տակ դնելը լուրջ սպառնալիք են ապագայի համար։ Նա իր գրառման մեջ նշել է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի․․․

Հիշեցնենք, որ վերջերս բուռն արձագանք ստացած  «Մեդալի մյուս կողմը» ֆիլմում Աննա Մաքսիմը  մեծ դերակատարություն ունի, նա հանդես է եկել որպես գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր, որպես սցենարիստ, և գլխավոր դերում՝ մարմնավորելով Նազիկ Ավդալյանի կերպարը։ Ի դեպ, այդ դերը մարմնավորելու համար  Աննա գնացել է մեծ զոհողության, նա հանուն կերպարի հրաժարվել է իր երկար վարսերից, որոնք նրան առանձնահատուկ հմայք էին հաղորդում։

Նրա խոսքով  այնքան էլ հեշտ չի եղել համատեղել մի քանի մասագիտություններ, բայց նպատակասլացությունը օգնում է մարդուն հասանելի դարձնել երբեմն դժվարինը։ Աննա Մաքսիմն ունի իր կարգախոսը կյանքում՝ առաջ գնալ առանց հետ նայելու ։

Աննա Հարությունյանը վայելում է հեռուստադիտողի սերը, նա այն դերասանուհիներց է, որ գրեթե  բացասական  մեկնաբանություններ չի ստանում ու նրա հրապարակումները մշտապես հիացմունք են առաջացնում հետևորդների ու երկրպագուների մոտ։

Рейтинг
( 6 оценок, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: