Սպիտակ գծեր հավի մսի վրա. ի՞նչ է դա, և արդյո՞ք պետք է անհանգստանալ․ Սրա մասին պետք է իմանա յուրաքանչյուրը

😳 Բացում եք փաթեթավորումը ու ի՞նչ, սպիտակ բծե՞ր հավի կրծքամսի վրա։ Սարսափելի է հնչում, այնպես չէ՞։ 😬🍗 Առաջին միտքը որ ունենում եք․ էլի փչացած մթերք են վաճառել։ Ես ոչ մի դեպքում սրանով չեմ կերակրի իմ ընտանիքին։⚠️😱. Բայց մի շտապեք ուղարկել աղբամանի մեջ։ 🛑🗑️‼️Պարզապես կարդացեք և իմացեք։
🤔 Սրա մասին պետք է իմանա յուրաքանչյուրը։ 🧐🍴

🍗 «Սպիտակ գծեր հավի մսի վրա. ի՞նչ է դա, և արդյո՞ք պետք է անհանգստանալ» — իրական պատմություն սոցցանցերից

– «Երեկ սուպերմարկետից հավի կրծքամիս գնեցի։ Տանը բացեցի, ու հանկարծ նկատեցի՝ մսի վրա կան տարօրինակ սպիտակ գծեր։ Մտածեցի, որ միսը փչացած է կամ վատ որակի։ Բայց նախքան դեն նետելը, որոշեցի գրել սննդաբանի՝ պարզելու համար իրական պատճառն»։

📩 Ահա մասնագետի պատասխանը.

— Սպիտակ գծերը կոչվում են white striping։ Դրանք հանդիպում են թռչունների մոտ, որոնք աճեցվում են շատ արագ տեմպերով՝ արդյունաբերական պայմաններում։ Այս արագ աճը ծանրաբեռնում է մկանները, և արդյունքում մսում կուտակվում է ճարպային հյուսվածք։

— Բարեբախտաբար, նման միսը վտանգավոր չէ մարդու առողջության համար։ Բայց դրա սննդային արժեքը մի փոքր նվազում է. այն պարունակում է ավելի քիչ սպիտակուց և մի փոքր ավելի շատ ճարպ։ Ավելին՝ համի և կառուցվածքի տարբերություն էլ կարող եք նկատել։ Այն կարող է լինել պակաս հյութեղ կամ փափուկ։

🧠 Այս պարզաբանումից հետո օգտատերը որոշեց իր փորձը կիսել սոցցանցում՝

– «Ընկերներ, եթե ձեզ էլ նման բան պատահի, մի խուճապեք։ Պարզապես իմացեք, թե ինչու է դա լինում։ Եթե ուզում եք ավելի մաքուր ու բնական միս, գնեք գյուղատնտեսական փոքր արտադրողներից։ Մեր ընտրությունն է որոշում մեր սեղանի որակը»։

🌿 Եզրակացություն։ Սպիտակ գծերը հիվանդության նշան չեն։ Դրանք արդյունք են ժամանակակից արտադրության։ եղեկացված լինելը՝ լավագույն պաշտպանությունն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: