Ե՞րբ ներկել ձուն․ Ծանո՞թ եք Զատկի եկեղեցական կանոններին

🥚 Ե՞րբ է ճիշտ ներկել Զատկի ձուն
Շատերն ամեն տարի տարակուսում են՝ ուրբա՞թ, թե՞ շաբաթ։ Գիտե՞ս, որ Հայ Առաքելական եկեղեցու կանոններով ուրբաթ օրը ձու ներկելը սխալ է ❌
✅ 📿 Հարգենք մեր տոնական ավանդույթները ու փոխանցենք ճիշտ ձևով սերունդներին։📌 Մանրամասները՝ մեկնաբանության դաշտում թողած հղմամբ 👇👇

Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, կարևորագույն և ամենախորհրդավոր տոներից է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում։ Այն ոչ միայն հոգևոր մաքրության և Աստծուն վերադարձի խորհրդանիշն է, այլև հավատքի, հույսի ու վերածննդի տոն։ «Զատիկ» բառը ծագում է «զատել» բառից՝ ընդգծելով մեղքից հեռանալու, նոր կյանքի ճանապարհով ընթանալու գաղափարը։

Տոնին նախորդող շրջանում հավատավոր քրիստոնյաները պահքով են պատրաստվում՝ մաքրելով իրենց հոգիները։ Իսկ Զատկի օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է հանդիսավոր Սուրբ Պատարագ, որի միջոցով հայտարարվում է Քրիստոսի Հարության մեծ լուրը։

Զատկի հետ կապված կան նաև ժողովրդական սովորույթներ, որոնցից ամենահանրահայտը ձվի ներկելն է։ Շատերն այդ հարցում հաճախ սխալվում են՝ որոշելով ձուն ներկել Ուրբաթ օրը։ Սակայն եկեղեցու կանոններով դա արվում է բացառապես Շաբաթ երեկոյան՝ արևի մայրամուտից հետո։ Ուրբաթը համարվում է Սուրբ Գործի կատարման և Քրիստոսի խաչելության օր, ուստի այդ օրը ուրախության կամ տոնական գործողություններ կատարելն անհարիր է։

Ներկված ձուն՝ հատկապես կարմիր գույնով, խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը և Նրա միջոցով մարդությանը պարգևած նոր կյանքը։ Ընդհանրապես, ձուն համարվում է նոր կյանքի ու հարության խորհրդանիշ։

Ժողովուրդը պահպանում է նաև մի ավանդույթ, համաձայն որի՝ եթե ընտանիքում վերջին մեկ տարվա ընթացքում մահացած կա, Զատիկը նշվում է զսպվածությամբ. ձուն չեն ներկում, իսկ Զատկի փլավը պատրաստում են առանց չամիչի։

Զատկական սեղանը նույնպես խորհրդանշական է. այն սովորաբար ներառում է կանաչեղեն, կարմիր ներկված ձվեր, չամիչով պատրաստված փլավ և խաշած ձուկ։ Այս բաղադրիչներից յուրաքանչյուրը արտահայտում է կյանք, հավատ, մաքրություն և հաղթանակ մահվան նկատմամբ՝ ինչը հենց Քրիստոսի Հարության էությունն է։

Рейтинг
( 12 оценок, среднее 3.92 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: