Վերջին օրերին Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը հայտնվել է համացանցային քննարկումների կենտրոնում։ Տարածված տեսանյութերի հիման վրա որոշ կայքեր շտապել են ենթադրություններ անել նրա և դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպի մասին։
Դիանա Գրիգորյանը անդրադարձել է իր տոնական օրվա մանրամասներին ու անհիմն բամբասանքներին։ Նա նշել է, որ ամեն տարեդարձ յուրահատուկ է իր համար, քանի որ շրջապատված է լինում սիրելի մարդկանցով։

Այս տարին հատկապես տպավորիչ է եղել, ինչում մեծ դեր է ունեցել ռեժիսորի օգնական Գայանե Չոբանյանը, ով ջանք չէր խնայում օրը գեղեցիկ անակնկալներով հագեցնելու համար։
Դիանան հատկապես շնորհակալ է իր մայրիկից, ով ամեն տարի սրտի թրթիռով, մեծ հուզմունքով ու սիրով է սպասում դստեր ծննդյան տարեդարձին և չի կարողանում զսպել հուզմունքը։ Դիանայի խոսքով, մայրը հպարտանում է իր նոր ձեռքբերումներով, դստեր հաջողությունները երջանկացնում են նրան։
Ինչ վերաբերում է մամուլում տարածված սիրավեպի խոսակցություններին՝ Դիանան ընդգծել է, որ նման լուրերին ժպիտով է արձագանքում։ Նա գտնում է, որ ուշադրության արժանի չեն չարախոս ու չարամիտ մարդիկ ու նրանց գրառումները։
Դիանան նշել է, որ Ստեփան Ղամբարյանը պարզապես հրավիրված էր որպես տոնական միջոցառման մասնակից և հանդիսավար, իսկ տորթի արարողության ընթացքում խոսքը հանձնել է ռուս շոումեն Դմիտրի Դիբրովին։
Ամփոփելով՝ Դիանան նշել է, որ ուրիշի ուրախությունը խանգարելը և դրա վրա հիմնված բամբասանքներով գումար վաստակելը անբարոյական քայլ է։
Նա հորդորել է ապրել արդար և մաքուր կյանքով։