Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո․ Անահիտ Մանուկյանի ջերմ շնորհավորանքը

Դերասան Հայկ Հովհաննիսյանը վերջերս նշել է ծննդյան տարեդարձը, և այդ օրը յուրահատուկ էր ոչ միայն նրա, այլև նրա սիրելիի՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանի համար։ Երիտասարդ ու սիրված զույգը սոցցանցերում հաճախ է կիսվում իրենց ջերմ հարաբերություններով, և այս անգամ էլ բացառություն չեղավ։

Ինստագրամում Անահիտը հրապարակեց հուզիչ տեսանյութ, որում երևում են նրանց գեղեցիկ պահերը միասին։ Տեսանյութին կից նա կիսվեց նաև մի անկեղծ ու անձնական գրառմամբ․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո։ Մանկության տարիներին երբեք չէի պատկերացնի, որ կողքի տանը նշվող այդ ծնունդը մի օր կդառնա ինձ համար ամենասպասվածը։ Այո, մենք իրար տեսել ենք դեռ փոքր ժամանակ, ապրել ենք կողք կողքի, բայց իսկապես ճանաչել՝ միայն հիմա»։

Սիրված դերասանին շնորհավորել են նրա մտերիմները, ընկերները, հարազատները։

Հայկի ծննդյան օրը ջերմ խոսքեր է հղել նաև նրանց մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Նա նշել է․ «Ճիշտ ընկերներ շատ չեն լինում, ու ես երջանիկ եմ, որ դու իմն ես։ Մաղթում եմ քեզ ուժ, ոգի, հաղթանակներ ու միշտ ժպտալու պատճառներ»։

Մեր կյանքում իսկապես շատ կարևոր է ընկերների առկայությունը, այն էլ իսկական ու անկեղծ ընեկերների, ովքեր պատրաստ են մեզ հետ կիսել ինչպես մեր տխրությունը, այնպես էլ մեր ուրախությունը։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին ու մաղթում ամենալավն ու բարին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: