Երբ մարմինդ ասում է՝ «չես կարող», իսկ սիրտդ լուռ հուշում է՝ «հնարավոր է»․ 9 տարի առաջ Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ցանկացած մեծ հաղթանակ տրվում է մեծ ջանքերի, տքնաջան աշխատանքի, հուսահատությունների ու հիասթափությունների, անկոտրուն կամքի շնորհիվ։ Հաղթանակի նկատմամբ մեծ հավատն ու հույսը օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն։ Եվ տրվում է հաղթանակը ․․․ Այդքան բաղձալի․․․ Առավել մեծ է հաղթանակն այն դեպքում, երբ սեփական մարմինն ու սիրտը իրար դեմ են ելնում։

Սիրտն առաջ է մղում, հուշելով, որ ամեն ինչ կստացվի, անհնարին ոչինչ չկա, իսկ մարմինը փորձում է քեզ հետ պահել այդ մտքից, փորձում է քեզ հասկացնել, որ «չես կարող»։ Նազիկ Ավդալյանի ուղին հեշտ չի եղել, հաղթանակը նրան հեշտ չի տրվել։ Տքնաջան աշխատանքն ու աննկուն կամքը եղան նրա ուղեկիցը։

9 տարի առաջ նա դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նազիկ Ավդալյանն իր գրառման մեջ անկեղծացել է ու նշել, որ իր համար շատ կարևոր են եղել ցանկացած ոգևորիչ խոսք, ուշադրության դրսևորում։ Նա երախտապարտ է իր երկրպագուներին ու հետևորդներին, ովքեր չեն զլացել իրենց քաջալերող խոսքերով ոգևորել իրեն և ավելի են արժեվորել այդ ձեռքբերումը։ Տարիներերն անցնում են, սակայն ժողովրդի սերը Նազիկ Ավդալյանի նկատմամբ չի մարում։

Վնասվածք ստանալուց հետո նա երբեք չի կասկածել, որ կրկին կվերադառնա սպորտ։ Ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ցանկանում, դա պարտադիր կատարվում է, վաղ թե ուշ։ 9 տարի առաջ հաղթանակը Նազիկ Ավդալյանը կարևորել է նաև նրանով, որ այդ պահին հայ քաջարի զինվորները կյանքի ու մահվան կռիվ էին մղում հանուն հայրենիքի։ Նրա խոսքով, մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաղթանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: