Ամենազոր Աստված, խոնարհվում եմ քո առաջ, շնորհակալ եմ, որ այս օրը պարգևեցիր ինձ ու իմ ընտանիքին, հնարավորություն տվեցիր վայելելու այն՝ խաղաղությամբ և բարօրությամբ։ Ամենակարող Տեր, պահապան եղիր ինձ ու իմ սիրելիներին ու պարգևիր խաղաղ գիշեր, ոպահպանիր մեզ չար ուժերից։ Թող քո օրհնությամբ արժանի լինենք վայելելու լուսաբացն ու գալիք օրը,
Իմ Տեր Աստված, խաղաղություն սփռի աշխարհի վրա, լռեցրու բոլոր զենքերը, զորավիգ եղիր սահմանին կանգնած զինվորներին։ Պաշտպանիր նրանց թշնամու կրակից, նենգ թշնամուց, դավերից, չարից ու չարիքից։
Ամենազոր Տեր, խոնարհվում եմ քո առաջ, որ կարողացա ապրել այս օրը՝ լի ուրախությամբ և աշխատանքով, որ քո օրհնությամբ այժմ վայելում եմ այս խաղաղ երեկոն, փառաբանում եմ Քո անունը որ տվել ես ինձ կերակուր, փափուկ անկողին և տանիք գլխիս վերևում։ Խոնահվում եմ քո առաջ, որ իմ ընտանիքը խաղաղ քուն է մտնում։
Ներիր իմ մեղքերը, որ գործել եմ՝ չգիտակցելով։
Քո լույսով լցրու իմ օջախն ու իմ հոգին։ Հեռու պահիր ինձ չար մտքերից ու ցույց տուր ճշմարիտ ուղին։
Ամենակարող Աստված խնդրում եմ օգնիր ու պահպանիր ինձ ու իմ սիրելիներին, չար լեզուներից ու չարագործներից, աներևույթ թշնամիներից, հրից ու սրից, թող քո լույսը լինի մեր ուղեցույցը, իսկ քո օրհնանքը միշտ մեզ հետ լինի։
Ամեն