Կաթնաշոռով պատրաստվող այս բլիթներից ոչ ոք չի հրաժարվի։ Կաթնաշոռից պատրաստում են տարատեսակ ուտեստներ, թխվաքներ։ Բոլորին է հայտնի կաթնաշոռի օգտակարությունը։ Առաջարկում ենք անչափ համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս, որը չստացվելու տարբերակ չունի։
ՀԻանալի է ստացվում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակների մոտ։ Այս թվխաքբլիթները կարելի է մատուցել ինչպես սուրճի այնպես էլ թեյի սեղանին։ Իսկ հարևանուհիները բույրն առնելուն պես կշտապես ձեզ մոտ սուրճի։ Միակ թերությունն այն է, որ այս թխվածքաբլիթները պետք է պատրաստել մեծ քանակությամբ, որովհետև դրանք շատ արագ են սպառվում և համտեսողները ցանկանում են կրկին համտեսել։
Պատրաստելու համար պահանջվում են հետևյալ բաղադրիչները։
250 գ կաթնաշոռ
80 գ կարագ
2 ճաշի գդալ շաքարավազ
200 գ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Մի պտղունց աղ
Դարչին՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Նախապես փափկեցրած կարագը և կաթնաշոռային զանգվածը տրորել ձեռքով, որպեսզի ստացվի համասեռ զանգված։ Այդ զանգվածի վրա ավելացնել՝ մաղելով ալյուրը և փխրեցուցիչը և դնել սառնարան 15 րոպե։
Սառած խմորը բաժանել երկու մասի, ամեն մասը բացել և ձևավոր եզրով դանակի օգնությամբ կտրել ուղանկյունաձև շերտեր։
Այդ շերտերի վրա դանակով կտրվածքներ անել։ Շերտերի վրա լցնել շաքարավազ և դարչին և գլանաձև փաթաթել։ Թխել ջեռոցում 180 աստիճանի տակ մինչև վարդագույն երանգ ստանա։ Մատուցելիս վրան շաքարի փոխի ցանել։