Համով-հոտով անմահական հայկական գաթա պատրաստելու ամենահաջողված բաղադրատոմսը

Հայկական ավանդական գաթան համարվում է հայկական խոհանոցի թխվածքների թագուհին։ Այս զարդարում է ինչպես տոնական սեղանը, այնպես էլ ամենօրյա թեյի կամ սուրճի սեղանը։ Ամբողջ ընտանիքի կողմից սիրով ընդունվող գաթան ունի յուրահատուկ համ, որը բխում է հայկական ավանդական բաղադրատոմսից։ Այն պատրաստվում է մատչելի բաղադրիչներով, որտեղ յուրաքանչուր բաղադրիչ առանձնահատուկ կարևորություն ունի։ Առաջարկում ենք փորձված բաղադրատոմս։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.
Խմորի համար

320 գրամ ալյուր

150 գ կարագ

100 մլ մածուն, կարելի է փոխարինել թթվասերով կամ կեֆիրով

1 ձու

1 թեյի գդալ փխրեցուցիչ

Մի պտղունց աղ

Խորիզի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

50 գ ալյուր

90 գ շաքարավազ

30 գ կարագ

50 նուշ

Պատրաստման եղանակը
Սառը կարագը կտրատել խորանարդիկներով և խառնել ալյուրի հետ՝ ձեռքով տրորելով։ Մածունին ավելացնել ձուն և լավ խառնել, որ ստացվի համասեռ։ Այնուհետև իրար ենք միացնում չոր և թաց բաղադրիչները։ Լավ խառնել և կես ժամով դնել սառնարանը։

Նուշը մանրացնել այնպես, որ ստացվի փոշի։ Խորիզի համար նախատեսված ալյուրը բովել՝ մինչև վարդագունի։ Ավելացնել մանրացված նուշը, կարագը և տրորելով ստանում ենք խորիզային զանգված։

Խմորը բաժանում ենք երկու մասի։ Յուրաքանչյուր մասը բացում ենք ուղանկյունաձև և վրան տարածում ենք խորիզը, այնուհետև պտտում ենք գլանաձև։

Մեկ հավկիթի դեղնուցը հարում ենք, քսում ենք խմորի վրա, պատառաքաղի օգնությամբ խմորի վրա նախշեր ենք անում և կտրատում ու տեղափոխում ջեռոց։

Արդյունքում ստացվում է նրբահամ և անչափ համեղ թխվածք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: