Ուրիշներին նվաստացնելով, Ձեզ ավելի բարձր չեք դարձնի․ Անի Օհանյանի կտրուկ պատասխանը՝ Անդրեի հետ բաժանման լուրերից հետո

Երգիչ Անդրեն հրապարակել էր նոր տեսանյութ, որին կից ներկայացված է նրա վերջին երգը։ Երգի խոսքերից մի հատված հնչում է այսպես՝ «Սերդ սուտ էր, կեղծ էր», ինչը շատերի մոտ հարցեր է առաջացրել։

Միևնույն ժամանակ, Անդրեի կինը՝ Անի Օհանյանը, իր ինստագրամյան սթորիում կիսվել է հետևյալ գրառմամբ. «Ուրիշներին նվաստացնելով, Ձեզ ավելի բարձր չեք դարձնի»։ Այս հրապարակումը ևս ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ առիթ տալով նոր խոսակցությունների։

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է Անդրեի և Անիի բաժանության թեման։ Երկրպագուները նկատել էին, որ զույգը այլևս միասին չի երևում հանրային միջոցառումներին, մինչդեռ նախկինում Անիի ներկայությունն անբաժանելի էր Անդրեի կողքին։ Բացի այդ, Անի Օհանյանը հեռացրել է իր սոցիալական ցանցերից Անդրեի հետ բոլոր համատեղ լուսանկարները, ինչը ավելի է տեղիք տվել տարատեսակ ենթադրությունների։

Հետաքրքիր է, որ Անդրեն, ի տարբերություն Անիի, դեռևս պահպանում է նրանց համատեղ լուսանկարները։ Նա նույնիսկ նախորդ ամսվա սկզբին հրապարակել էր վերջին համատեղ նկարը, որտեղ զույգը երջանիկ ու համերաշխ տեսք ուներ։

Բացի այդ, օգտատերերը նկատել են, որ Անդրեն և Անին այլևս չեն հետևում միմյանց ինստագրամում, ինչը ևս մեկ անգամ ամրապնդում է նրանց հնարավոր բաժանման մասին լուրերը։ Չնայած զույգը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, բազմաթիվ մանրամասներ վկայում են, որ նրանք, որոշել են իրենց հարաբերություններին վերջ տալ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: