Խորին ցավով հայտնում ենք, որ աստղաբան հոգեբան Լյուսյա Հակոբյանի որդին։ 47-ամյա Հրայր Գևորգյանը հանկարծամահ է եղել։ Լյուսյա Հակոբյանի մտերիմներն ու հարազատները նշել են, որ որդին խորը ցավ էր ապրում մայրիկի շուրջ կատարվող իրադարձությունների համար, տնեզուրկ լինելը որդուն հասցրել է ստենդավորման։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում տիկին Լյուսյային ցավալի կորստի կապակցությամբ:
Հայտնի աստղաբան Լյուսյա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր կանխատեսումներով և վերլուծություններով։ Նա հաճախ նշում է, որ սերում է աշուղ Ջիվանու տոհմից, ինչի համար մեծ հպարտություն է զգում։ Սակայն վերջին տարիներին նա բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք հասցրել են նրան սեփական բնակարանը կորցնելու վտանգի։
Հակոբյանը, առողջական խնդիրների լուծման նպատակով, տարիներ առաջ գումար է վերցրել տոկոսով, սակայն չի կարողացել ամբողջությամբ մարել պարտքը։ Արդյունքում սկսվել է տունը վաճառելու գործընթացը։ Գույքը գնահատելու համար հրավիրվել է համապատասխան կազմակերպություն, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել և իրավասու չի եղել նման գործողություններ իրականացնելու։ Այսուհանդերձ, դատական որոշմամբ նրա տունը վաճառքի է հանվել, ինչը հանգեցրել է նրան, որ աստղաբանը փաստացի անօթևան է դարձել։
Լյուսյա Հակոբյանի շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշում է, որ գործի ընթացքն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով։ Նրա ջանքերով Հակոբյանը ժամանակավորապես վերադառնում է իր տուն, սակայն որոշ ժամանակ անց կրկին վտարվում է։ Բաղդասարյանի խոսքով՝ այս գործի շրջանակում դատական համակարգում առկա են անօրինական գործողություններ, և ինչ-որ ուժ ազդում է դատավորների վրա՝ նրանց ստիպելով կայացնել հակասական որոշումներ։
Փաստաբանը քննադատում է գործող իշխանությանը՝ նշելով, որ արդարադատության համակարգում իրավիճակը վատթարացել է, և օրինապաշտ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն։