Պատահաբար լսեցի մորս ու քրոջս խոսակցությունը. Անի Քոչարը թոքախտով հիվանդանալու, քաղցկեղը հաղթահարելու մասին․ Տեսանյութ

Անի Քոչարը դեռ մանկուց երազում էր դառնալ քննիչ  և հոգեբան, և իրեն տեսնում էր այդ մասնագիտության մեջ։ Սակայն որոշ ժամանակ անց փոխխեց որոշումն ու հստակ որոշեց, որ պետք է լրագրող դառնա։ Նա հիշում է մի զավեշտալի դեպք, երբ դպրոցում հանձնարարել էին շարադրություն գրել  դպրոցի թեմայով։


Մինչ նրա համադասարանցիները  ամպագոռգոռ բառերով շարադրություն էին գրել ու նկարագրել սիրելի դպրոցը, Անին իր շարադրության մեջ անդրադարձել էր թերությունների, որոնք առկա էին դպրոցում։ Նրա աչքից չէին վրիպել վատ վիճակում գտնվող սանհանգույցները և բարձրաձայնել էր դրա մասին։

Մի խոսքով, նա ներկայացրել էր դպրոցը լրագրողի տեսանկյունից։ Պարզ էր, որ նա ծնվել է լրագրող դառնալու և շրջապատի բացերն ու թերությունները մատնացույց անելու և դրանց մասին բարձրաձանելու համար։

Սակայն Անիին վիճակված էր անցնել բարդ ու փշոտ ճանապարհ։ 10-րդ դասարանում էր, երբ պարզվեց, որ իր մոտ ախտորոշվել է թոքախտ։ Նա լսել էր մոր և քրոջ խոսակցությունը։ Բժիշկները նրանց խորհուրդ էին տվել  առանձնացնել Անիի սպասքն ու սպիտակեղենը, բայց դա անընդունելի էր Անիի մոր ու քրոջ համար։ Դա խոսում էր այն մասիբ, թե ինչ անմնացորդ սիրով են նրանք սիրում Անիին։

2018 -ին Անին անցավ մեկ այլ փորձության միջով։ Նրա մոտ ախտորոշվել էր արյան քաղցկեղ։ Այդ կյանքի ու մահվան պայքարում Անին հաղթեց։ Նրա խոսքով․ պայքարեց ու ապրեց որդու համար։

Ավելին, նա ծնունդ տվեց իր երկրորդ բալիկին և իր յուրաքանչյուր օրը սկսում է ժպիտով՝ հանուն երեխաների։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: