Խոյ (մարտի 21 – ապրիլի 20)
Ցույց տվեք վճռականություն և վստահություն, հատկապես սիրային հարցերում։ Պրոֆեսիոնալ կյանքում մի հետաձգեք կարևոր առաջադրանքները, բայց մի ծանրաբեռնեք ձեզ միանգամից շատ գործերով:
Ցուլ (ապրիլի 21 – մայիսի 21)
Այս օրը հիանալի է ֆինանսական գործարքների՝ գնումների, արտարժույթի փոխանակման, ներդրումների համար։ Կեսօրից հետո օրն ավելի դրական էներգիայով հագեցած կլինի։
Երկվորյակ (մայիսի 22 – հունիսի 21)
Ավելի լավ է առավոտը նվիրել աշխատանքին ու կարևոր գործերին, իսկ երեկոն տրամադրել՝ սիրո, ռոմանտիկայի և զվարճանքի։ Գործեք վստահորեն, քանի որ ակտիվությունն ու համառությունը հաջողության գրավականն են:
Խեցգետին (հունիսի 22 – հուլիսի 22)
Հնարավոր է՝ ցանկանաք լինել միայնակ՝ հեռու կյանքի եռուզեռից և ձեզ շրջապատող մարդկանցից: Սա լիովին ողջամիտ լուծում է, հատկապես, եթե առօրյա հոգսերից հոգնածությունն իրեն զգացնել է տալիս։ Այսպիսի հանգիստը կօգնի ձեզ վերականգնել ուժերը։
Առյուծ (հուլիսի 23 – օգոստոսի 23)
Առանց «B» պլանի մի ստանձնեք բարդ գործեր: Գիշերային լույսերի էներգիան անկայուն է, ուստի հնարավոր են պլանների անսպասելի խախտումներ։ Այս օրն անցկացնելու լավագույն միջոցը հանգստություն պահպանելն ու եռուզեռից խուսափելն է:
Կույս (օգոստոսի 24 – սեպտեմբերի 23)
Կարևոր է հետևել ձեր կյանքի առաջնահերթություններին և խուսափել պլանների ինքնաբուխ փոփոխություններից։ Օրը բարենպաստ է ռոմանտիկ հանդիպումների ու ծանոթությունների համար։ Ժամանակ տրամադրեք ձեր սիրելիներին։
Կշեռք (սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 23)
Օրվա գլխավոր խորհուրդն է՝ ավարտին հասցնել սկսածը։ Եթե հիմա հանձնվեք, կարող եք բաց թողնել ձեր հնարավորությունը: Տիեզերքը վաղը կօգնի ձեզ բացահայտել սիրո նոր կողմերը, իսկ ձեր ինտուիցիան դժվար իրավիճակներից ելք կառաջարկի:
Կարիճ (հոկտեմբերի 24 – նոյեմբերի 22)
Ձեզ կխանգարեն։ Ուշադիր եղեք չարագործների և թշնամիների հանդեպ, ձեր ականջները բաց պահեք։ Փորձեք զերծ մնալ իրավական հարցեր լուծելուց, վարկեր վերցնելուց։
Աղեղնավոր (նոյեմբերի 23 – դեկտեմբերի 21)
Այս օրը հզոր էներգիա ունի և հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր հետաքրքրված են միստիցիզմով և էզոթերիկությամբ։ Գուշակությունը, մեդիտացիան, աղոթքները վաղը կօգնեն նրանց, ովքեր պատրաստ են լսել ճակատագրի թելադրանքները:
Այծեղջյուր (դեկտեմբերի 22 – հունվարի 19)
Առավոտը կարող է այնքան էլ լավ չսկսվել, բայց մինչ ճաշը իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հապճեպ մի գործեք, բայց եթե հանգամանքները պահանջում են ռիսկ, ապա կարևոր է նախօրոք ունենալ պահեստային պլան:
Ջրհոս (հունվարի 20 – փետրվարի 19)
Ժամանակն է ընդլայնել ձեր մտահորիզոնները և ձեռք բերել նոր փորձ: Կարևոր է օբյեկտիվ ընդունել քննադատությունը և օգտագործել այն անձնային աճի համար: Աջակցեք գործընկերներին և սիրելիներին, սա դրական ազդեցություն կունենա ապագա ձեռքբերումների վրա:
Ձկներ (փետրվարի 20 — մարտի 20)
Անկախությունն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ խուսափել դժվարություններից։ Ինտուիցիան կարող է կարևոր հուշումներ տալ երազների կամ հիշողությունների տեսքով: